Կարծիք

14.05.2019 00:20


Հեղափոխական բանաձև

Հեղափոխական բանաձև

Հեղափոխությունը սկսվում է փողոցներում ու հրապարակներում և ավարտվում է սյունազարդ դահլիճում։ Հետո հեղափոխությունը շարունակվում է դատարաններում, ու վերջում դատվում են հեղափոխականները։

Սա հեղափոխական գործընթացների ստանդարտ շղթան է։ Այդպես է եղել 1789–ին, 1917–ին, 2003–ին, 2004–ին և այլն։

2018-ի հեղափոխությունը նախաձեռնողները չկարողացան խուսափել այդ շղթայից։ Դա նշանակում է, որ գործելու է բումերանգի էֆեկտը։

Հանրային էներգետիկան մեզանում կարելի էր պետականաշինության ոլորտ տեղափոխել, մինչդեռ ընտրվեց ամենասխալ ու ամենապարզունակ ճանապարհը։ Ափսոս։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը