Լրահոս

13.05.2019 21:37

Ռուբինյանց փողոցում բազմաբնակարանային շենքերի բնակիչները փակել են ճանապարհը

Ռուբինյանց փողոցում բազմաբնակարանային շենքերի բնակիչները փակել են ճանապարհը

Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Նշված փողոցի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը ու պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը խոստումը կատարի, ով խոստացել էր, որ այս տարվա ապրիլին նշված հատվածում արհեստական անհարթությունից հետո տեղադրվելու է լուսակիր, սակայն իրենց խոտումը չեն կատարել, ինչը պատճառ է, որ վրաերթերը նշված հատվածում չեն պակասել:

«Բազմաթիվ անգամ դիմել ենք. Է՛լ գրավոր, է՛լ բանավոր, է՛լ նշված վայրում հանդիպման ժամանակ, ու վերջին հանդիպումներից մեկի ժամանակ խոստացան, որ լուսակիրը դրվելու է, բայց այդ խոսքերը դարձան ոչ իրականություն: Մենք շատ բան չենք ուզում՝ լուսակիր: Եվ այդ լուսակիրի շնորհիվ բազմաթիվ կյանքեր կփրկվեն: Հիմա ի՞նչ, մարդու կյանքն է թանկ, թե՞ լուսակիրը»:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։