Ալեքսանդր Արզումանյան. «…կարելի է, իհարկե, քննարկել որոշ հարակից տարածքներից դուրս գալու տարբերակը»
Այսօր «Հայոց համազգային շարժման» գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ իրենք կողմնակից են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, և որ ՀՀՇ-ի համար ընդունելի է ցանկացած որոշում, որն ընդունելի է ԼՂ-ի ժողովրդի համար, և պայքարելու է այդ որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ։
-Անշուշտ, պետք է հաշվի առնել նաև առկա իրողությունները, և որևէ լուծում պետք է հիմնված լինի խելամիտ, ողջամիտ փոխզիջումների վրա, և այդ փոխզիջումների սահմանը պետք է բանակցային գործընթացում մատնանշվի։ Այստեղ առաջինը ԼՂ-ի ժողովուրդն է, որ պետք է իր տեսակետն ասի,- հայտարարել է Ա. Արզումանյանը։
Իսկ «7օր»-ի այն հարցին, թե իրենց համար խելամի՞տ զիջում է ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի դիմաց անվտանգության գոտու տարածքների վերադարձն Ադրբեջանին, Ա. Արզումանյանը պատասխանել է.
-Եթե դուք ինքնորոշման իրավունք եք հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչված անկախությունը՝ սուվերենություն, այդտեղ կարելի է, իհարկե, քննարկել որոշ հարակից տարածքներից դուրս գալու տարբերակը։ Դա ինքնորոշման ամենամատչելի, ամենապարզ և ամենաընդունելի դրսևորումը կլիներ։
Հիշեցնենք, որ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա ինքնորոշման իր իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։

7or.am