Կարծիք

13.05.2019 20:10


Փաշինյանի անձնական դատախազը

Փաշինյանի անձնական դատախազը

Տարբեր երկրներում ղեկավարներն ունեն տարբեր սեփականություն: Մի նախագահն ունի սեփական ինքնաթիռ, մյուս վարչապետն ունի սեփական զբոսանավ, իսկ ահա մեր երկրի վարչապետը ունի ոչ ավել, ոչ պակաս՝ սեփական գլխավոր դատախազ:

Ընդ որում՝ այդ դատախազն այնքան սեփական է, որ այսօր երկրորդ նախագահի ներկայությամբ իրեն հոգեպես վատ ու ճնշված զգալով՝ շարունակում էր կատարել իրեն հանձնարարված քաղաքական պատվերը:

Միթե՞ ինքը չգիտի, որ Քոչարյանը սահմանադրական կարգ չի տապալել:
Ինքը գիտի, բայց ինքը այսօր սեփականություն է:

Զանգովի արդարադատության սեփականությունը, Նիկոլ Փաշինյանի սեփականությունը, և դա նշանակում է, որ նա զուրկ է որևէ ինքնուրույն որոշում կայացնելու ունակությունից: Դա է նրա տխուր կարգավիճակը:

Հետաքրքիր է, երբ Նիկոլն այլևս չլինի թատերաբեմում, այդ ժամանակ ինչպիսին կլինի կամակատար Դավթյանի կարգավիճակը:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը