Կարծիք

13.05.2019 18:27


Այսօր իր գագաթնակետին հասավ դատական ֆարսը

Այսօր իր գագաթնակետին հասավ դատական ֆարսը

Այսպիսով, այսօր իր գագաթնակետին հասավ դատական ֆարսը, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով ծավալվել է հայոց դատարանում:

Դատարան, որտեղ Գլխավոր դատախազը գալիս է իրեն հարմար ժամանակ, բավականին ուշացած, դատավորի սենյակի մուտքով, իշխանական որոշ սպասարկուներ էլ, համապատասխան իրավունքներ չունենալով՝ փորձում են դիրիժորություն անել: Մի խոսքով, ինչպես ամբողջ պետությունը, այնպես էլ դատարանի դահլիճն են փորձում դարձնել սեփական հոր դուքյան:

Բայց այսօր նախագահ Քոչարյանի կողմնակիցները ցույց տվեցին, թե իրականում, ով է դահլիճում իրավիճակ ու մթնոլորտ ստեղծողը: Ո՛չ վարդգեսգասպարիները, ո՛չ սեդասաֆարյանները չկարողացան սադրել պայքարի ելած ժողովրդին: Կայացավ Ռոբերտ Քոչարյան–աջակիցներ ջերմ հանդիպումը, երկրորդ նախագահը ողջունեց անկոտրում զանգվածին, որ այսօր կանգնած է իր կողքը:

Սպասարկու տուզիկները, որոնք փորձեցին մեզ հետ անգամ ձեռնամարտի բռնվել և խուլիգանական արարքներ թույլ տալ, դուրս հրավիրվեցին իրավապահների կողմից:

Վաղը դատական նիստը շարունակվելու է: Նիկոլական մանկլավիկները պետք է գիտակցեն, որ իրենց տեղերում հանգիստ չնստելու դեպքում ստանալու են էլ ավելի հուժկու և նպատակային հակահարված:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը