Աշխարհ

13.05.2019 20:45


Իմամօղլուի քարոզարշավի համար դրամահավաք. 5 օրում 5 մլն լիրա

Իմամօղլուի քարոզարշավի համար դրամահավաք. 5 օրում 5 մլն լիրա

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուի համար բարեգործական ակցիա է սկսվել: Այս կապակցությամբ թուրք լրագրող Դենիզ Զեյրեքը հրապարակել է Իմամօղլուի համար հանգանակված գումարի չափը:

Միջանկյալ նշենք, որ Իմամօղլուն մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել, սակայն կարճ ժամանակ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքները չեղյալ էին հայտարարվել։

Մի շարք նահանգներից ժողովուրդն իր աջակցությունն է հայտնել ընդդմիադիր թեկնածուին` ավտոբուսներ հատկացնելով Ստամբուլի գրանցում ունեցող բնակիչներին տարբեր շրջաններից Ստամբուլ տեղափոխվելու համար:

CHP-ի փոխնախագահ Բյուլենթ Քուշօղլուն հայտնել է, որ Իմամօղլուի նախընտրական քարոզարշավի համար ընդամենը 5 օրում 5 մլն թուրքական լիրա է հավաքվել (821.000 դոլար):

Լրագրողի փոխանցմամբ` դրամահավաքին մասնակցել են ոչ միայն Թուրքիայի քաղաքացիները, այլև արտասահմանում բնակվող թուրքերը:

Այս խորագրի վերջին նյութերը