Քաղաքական

13.05.2019 13:20

Ա. Թորոսյանն այն մասին՝ արդյոք Դ. Սանասարյանի հետ փոխհրաձգության մե՞ջ են (տեսանյութ)

Ա. Թորոսյանն այն մասին՝ արդյոք Դ. Սանասարյանի հետ փոխհրաձգության մե՞ջ են (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ իրենք որևէ բան չեն արել Պետական վերահսկողական ծառայության դեմ, ընդամենը ցանկացել են բացառել պետական գնումներին որևէ միջամտություն: Նախարարն այս մասին ասաց իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք իր ցուցմունքի հիման վրա՞ են Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրել և առկա՞ է, արդյոք, իր ու նրա մեջ փոխհրաձգություն:

«Կոնկրետ մեր կողմից կային կասկածներ, որ պետական գնումների վերաբերյալ կա միջամտություն, և մենք դիմել ենք համապատասխան մարմիններին, իրենք էլ կորոշեն՝ կա՞ր միջամտություն և պետական դիրքի չարաշահում, թե՞ ոչ։ Ես դատարանի դեր չեմ պատրաստվում ստանձնել, բայց միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ եթե ինձ հայտնի է մի բան, որը պետք է իրավապահ մարմիններն իմանան, նրանք դա կիմանան։ Հիմա քննությունը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով սխալ»,- ասաց Թորոսյանը։ Հարցին՝ իր և ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի միջև այս թեմայով ֆեյսբուքյան նամակագրություն եղե՞լ է, նախարարը պատասխանեց.

«Ես Դավիթ Սանասարյանին ճանաչում եմ 2008 թվականից, և իրար բազմաթիվ նամակներ ունենք գրած, այդ թվում՝ այս թեմայով։ Ես ուրախ եմ, որ Դավիթ Սանասարյանը քննությանը տրամադրել է այդ նամակները»:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։