Լրահոս

13.05.2019 12:50

Վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ, մյուսը գիտակցության է եկել. Ա. Հովհաննիսյան

Վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ, մյուսը գիտակցության է եկել. Ա. Հովհաննիսյան

Ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Արգիշտի Սեփխանյանը տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից. «Արդեն պալատում է, այսօր նույնիսկ կնքվելու է»,-ասաց նա։

«Փաստինֆո»-ն միաժամանակ հետաքրքրվեց մայիսի 4-ին Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Ագանիկ Զորոգլյանի առողջական վիճակից։ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, սակայն գիտակցութունն արդեն տեղն է, սկսել է խոսել։

Հիշեցնենք, որ 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևան, այնուհետև՝ վիրահատել: Վիրահատությունը բարեհաջող ընթացք էր ունեցել: Իսկ 1998թ. ծնված Ագանիկ Զորոգլյանը հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։