Լրահոս

13.05.2019 11:30

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2018 թ. ապրիլյան հավաքների մասնակցի վերաքննիչ բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2018 թ. ապրիլյան հավաքների մասնակցի վերաքննիչ բողոքը

2018թ․ապրիլի 13-ից մինչեւ ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած բազմամարդ հավաքների ընթացքում ոստիկանությունը Երեւան քաղաքի տարբեր փողոցներից հավաքների մասնակիցներին բռնության ենթարկելով տեղափոխել է ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեից հայտնում են, որ նշված դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք հետագայում միավորվել են մեկ քրեական գործում եւ 104 անձ ճանաչվել է տուժող։ Տուժող է ճանաչվել նաեւ Գագիկ Բունիաթյանը՝ հաստատված համարելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից նրա նկատմամբ կիրառվել է բռնություն։

2018 թվականի նոյեմբերի 16-ին քննիչը որոշում է կայացրել կասեցնել գործով վարույթը՝ մեղադրյալի անհայտ լինելու հիմքով։ Տուժողի ներկայացուցիչը կայացված որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն վարույթ իրականացնող մարմնին ներկայացված բողոքները մերժվել են:

Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 10-ին բավարարեց վերաքննիչ բողոքը՝ պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերականգնել անձի խախտված իրավունքները։ Տվյալ գործով Գագիկ Բունիաթյանի շահերը ներկայացնում է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։