Կարծիք

13.05.2019 09:00


Կան մարդիկ, որոնք պահանջատեր են ցանկացած իշխանության օրոք

Կան մարդիկ, որոնք պահանջատեր են ցանկացած իշխանության օրոք

Կան մարդիկ, որոնք պահանջատեր են ցանկացած իշխանության օրոք, քննադատում են, հարցեր են բարձրացնում, խնդիրներ առաջ քաշում, սխալները քննարկում։ Կարծում եմ, որ սա բնական է, առաջընթաց ապահովող գործոններից մեկն է, որից կարող է օգտվել ցանկացած խելացի իշխանություն։

Բայց կան մարդիկ, ովքեր ցանկացած իշխանության ժամանակ պաշտում են նրան, շնորհակալ են, երջանիկ այդ իշխանության գոյությամբ, սուր հոտառությամբ շան պես արագ գտնում են ցանկացած իշխանավորի շեմի ճամփան, նրա վարորդի եղբոր սանիկին ու կնոջ վարսավիրի հարևանին...

Սա էլ է գուցե բնական, բայց տեղով՝ վտանգ ցանկացած իշխանության համար, նմաններին առաջին պլան բերող ցանկացած իշխանություն ապահովում է լճացում ու հարցականի տակ դնում իր իսկ ապագան։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը