Կարծիք

12.05.2019 22:14


Իշխանական ֆեյքերն իսլամիստների հետ համատե՞ղ են պայքարում Ռոբերտ Քոչարյանի դեմ

Իշխանական ֆեյքերն իսլամիստների հետ համատե՞ղ են պայքարում Ռոբերտ Քոչարյանի դեմ

Վերջին շրջանում հայկական Ֆեյսբուքը վերածվել է աղբանոցի: Բայց այն, որ մեզանում տեղ ունեն նաև իսլամիստները, և այն, որ իրենք, փաստորեն, ունեն հստակ քաղաքական դիրքորոշում, այ դա ինձ համար զարմանալի էր:

Ուրեմն երեկ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի ստեղծումը: Ուշագրավն այն է, որ կայքերից մեկում այս թեմայով նյութի տակ ի թիվս այլի նկատվել են իսլամական աշխարհի ներկայացուցիչների հայատառ և լատինատառ մեկնաբանությունները, որոնցից երևում է, որ, փաստորեն, մարդիկ լավ էլ տեղյակ են ներհայաստանյան զարգացումներից:

Սա, իհարկե, կես կատակ: Իսկ եթե լուրջ, ապա, իմ կարծիքով, այս փաստը գալիս է ապացուցելու այն, որ Փաշինյանի թիմին աջակցում են Ֆեյսբուքի լուրջ մասնագետներ, ովքեր ալգորիթմներ են մշակել, ինչը թույլ է տալիս նույնաբովանդակ գրառումները մի քանի պրոֆիլներով գրել: Ուղղակի այս դեպքում թավշիստները պրակոլ են տվել:

Սենց որ գնա, սրանք Հայաստանում ԻԳԻԼ-ի հետևորդների պրոֆիլներն էլ կօգտագործեն:

60264719_861145254248946_1782064944238297088_n 60325983_861145244248947_1723231099238219776_n 60444746_861145257582279_8577332483643670528_n

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը