Աշխարհ

12.05.2019 18:35


Բաքուն կոչ է անում կառուցողական բանակցություններ սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Բաքուն կոչ է անում կառուցողական բանակցություններ սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Պաշտոնական Բաքուն կոչ է անում Երևանին կառուցողական բանակցություններ սկսել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար:

«Հայաստանը պետք է հրաժարվի իր ժողովրդին և միջազգային հանրությանը խաբելու փորձերից, դադարեցնի ագրեսիայի և էթնիկ զտումների քաղաքականությունը, հետևի իր միջազգային պարտավորություններին և կառուցողական ձևով մասնակցի բանակցային գործընթացին հակամարտության արագ կարգավորման համար»,֊հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ անդրադառնալով 25 տարի առաջ կնքված հրադադարի համաձայնագրին:

Խոսելով խնդրի կարգավորման մասին՝ պաշտոնական Բաքուն կրկին ընդգծել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը պահպանելու, բռնի տեղահանվածներին սեփական բնակավայրեր վերադարձնելու, ինչպես նաև Ղարաբաղում հայկական ու ադրբեջանական համայքների խաղաղ գոյակցությունը ապահովելու անհրաժեշտությունը:

«Դա կդառնա հիմք՝ Հայաստանի հետ բարիրդրացիական հարաբերությունների վերականգնման և տարածաշրջանի տևական խաղաղության, անվտանգության ու զարգացման համար»,-հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ադրբեջանական կողմը միաժամանակ ընդգծում է, որ հրադադարի ռեժիմը նշանակում է ցանկացած տեսակի ռազմական գործողության դադարեցում։ «Այսինքն, դա ոչ միայն զինադադարն է, այլև ռազմական ուժերի դուրսբերումը հակամարտության գոտուց»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ափսոսանք հայտնելով, որ Երևանը հրաժարվում է բովանդակային բանակցություններից։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը