Երևանից ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլում․ ՀՀ քաղաքացիներ են տուժել
Հայաստանից Օմսկ ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլի մայրուղու վրա։Երեք մարդ վնասվածք է ստացել, զոհեր չկան։ Այս մասին այսօր հայտնում է ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչության Ստավրոպոլի մարզի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Սովետսկոեի շրջանի Նինի գյուղի մոտակայքում։
Մասնավորապես՝ Մինվոդի–Կոչուբեյ ավտոմայրուղու 257-րդ կիլոմետրի վրա անիվի վնասվածքի պատճառով շրջվել է Երևանից Օմսկ ուղևորվող Nissan Elgrand միկրոավտոբուսը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեքենայում ութ մարդ է եղել, երեքը տուժել են։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տուժածները հետազոտություն անցնելու նպատակով հիվանդանոց են տեղափոխվել, նրանք փափուկ հյուսվածքների վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։
ՃՏՊ-ի վայրում արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներ են աշխատում։
Երևանից ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլում․ ՀՀ քաղաքացիներ են տուժել
Հայաստանից Օմսկ ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլի մայրուղու վրա։ Երեք մարդ վնասվածք է ստացել, զոհեր չկան։ Այս մասին այսօր հայտնում է ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչության Ստավրոպոլի մարզի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Սովետսկոեի շրջանի Նինի գյուղի մոտակայքում։
Մասնավորապես՝ Մինվոդի–Կոչուբեյ ավտոմայրուղու 257-րդ կիլոմետրի վրա անիվի վնասվածքի պատճառով շրջվել է Երևանից Օմսկ ուղևորվող Nissan Elgrand միկրոավտոբուսը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեքենայում ութ մարդ է եղել, երեքը տուժել են։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տուժածները հետազոտություն անցնելու նպատակով հիվանդանոց են տեղափոխվել, նրանք փափուկ հյուսվածքների վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։
ՃՏՊ-ի վայրում արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներ են աշխատում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am