Կարծիք

12.05.2019 13:00


Իրավական մշակույթի «կորոզիան» շարունակվում է

Իրավական մշակույթի «կորոզիան» շարունակվում է

Մեր երկրում արդեն հնարավոր է դեպք, որ Ոստիկանությունը, մասնավորապես՝ տարածքային բաժիններից մեկի պետն իրեն թույլ տա գրավոր պարզաբանումներ պահանջել դատավորից՝ իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ, դեռ մի հատ էլ զարմանա, որ նրան քաղաքավարի ցույց են տալիս իր տեղը։ (Իր տեղը՝ զսպումների ու հակակշիռների համակարգում):

Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածը սահմանում է. «1. Արդարադատություն [...] իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

Այսպես եթե շարունակվի, դատավորի կարգավիճակն ավելի փոքր արժեք կունենա, քան «Ֆեյսբուքում» հայհոյանքներ գրող ու լայքեր հավաքող ինչ-որ նիուդաչնիկի «կարգավիճակը»։

Կոռոզիան տևական պրոցես է, բայց ինչ-որ պահի դրա հետևանքները հատում են անդառնալիության շեմը։ Վե՛րջ տվեք իրավական մշակույթը խաթարող ազդակներին, պարոնայք երդվյալ ատենակալներ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը