Կարծիք

12.05.2019 12:08


Ինչպես ասում են՝ «смешались в кучу кони, люди»

Ինչպես ասում են՝ «смешались в кучу кони, люди»

Նայում եմ «Ազատություն» ռադիոկայանի եթերը։ Ներկայացնում են ինչ-որ ամերիկյան «անկախ» հետազոտական կենտրոնի զեկույցը «Ադեկվադի» մասին, որում Ռուսաստանին մեղադրում են ՀՀ ներքին գործերի մեջ խառնվելու մեջ։

Իսկ այն փաստը, որ ամերիկյան կազմակերպությունը նման թեմաներով հետազոտություն է իրականացնում և այլ պետությանն էլ մեղադրում ներքին գործերին խառնվելու մեջ, ինքնին արդեն չի՞ նշանակում, որ նման հետազոտությամբ արդեն իսկ փորձ է արվում այդ կերպ խառնվել ՀՀ ներքին գործերի մեջ։

Եվ էլ ավելի ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանում գործող ամերիկյան մի ռադիոկայանը փորձում է այլ պետություններին մեղադրել ներհայաստանյան իրադարձություններին խառնվելու մեջ, կամ Հայաստանում գործող այլ օտարերկրյա լրատվամիջոցին անվանում է քարոզչագործիք։

Ինչպես ասում են՝ «смешались в кучу кони, люди»։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը