Վարդանյան եղբայրներն օրերս հրաշալի նվեր մատուցեցին Երեւանին ու երեւանցիներին. մայրաքաղաքի կենտրոնում, նախորդ «հանցավոր իշխանություններից», կոնկրետ` «քոչարյանական ռեժիմից» անհատույց նվիրատվության կարգով քայլարածներին փոխանցված քաղաքապետարանի քթի տակ բացվեց Երեւանի 2800-ամյակին նվիրված այգին։
Եվ դա հնարավոր դարձավ ոչ թե Երեւանը «հեղափոխելու»` բարեկարգելու ու ծաղկեցնելու «իմքայլական» սուտ խոստումների շրջանակում, այլ` ի հեճուկս նույն քայլարածների։
Ճիշտ է, «առաջին գծում» էլի իրենք էին` իրե՛նք էին ընդունում «շքերթը», բայց մենք հո հիշում ենք, թե թավշյա ակտիվիստները իշխող կուսակցության հոգաբարձուների խորհրդի գունավոր` «փոքրամասնասեր» հատվածի առաջնորդությամբ, ի՜նչ հիստերիա էին բարձրացրել դեռեւս կառուցապատվող այգու շուրջ` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքներին, վերջ տալ մարդկության եւ սերունդների դեմ ուղղված «վանդալիստական» այդ գործողությանը։
Լավ է, որ ժամանակին կանգ առան` Նիկոլն իր բարձրաստիճան հյուրերին ցույց տալու, սելֆի անելու մի տեղ էլ ունեցավ, բացի Հյուսիսային պողոտայից...
Ի հեճուկս քայլարածների

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից