Կարծիք

11.05.2019 14:27


Եվ ուրեմն, մի հակընդդեմ հարց Փաշինյանին

Եվ ուրեմն, մի հակընդդեմ հարց Փաշինյանին

Եվ ուրեմն, մի հակընդդեմ հարց Փաշինյանին: Դուք գիտե՞ք որևէ այլ երկիր, որտեղ ներդրումներ են գալիս որևէ ոլորտ, երբ երկիր 400 միլիոն դոլար ներդրած ընկերության աշխատանքները կանգնած են արդեն մեկ տարի, մի քանի տասնյակ մարդու կամքով՝ պատկան մարմինների լիակատար անգործության պայմաններում: Եվրոպական բանկի ու մի շարք արևմտյան բանկերի վերահսկողությամբ կառուցվող Ամուլսարում կամայական ու անվերջ ստուգումներ են անում՝ չթողնելով աշխատել, այն պարագայում, երբ նույն այդ երկրում աշխատում են բոլոր մյուս հանքերը: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ խտրականություն ու կամայականություն: Դուք գիտե՞ք մի երկիր, որտեղ ներդրումներ են գալիս՝ այս ամենին զուգահեռ:

Եվ, վերջապես, դժվար է ասել, թե ով է խորհուրդ տվել վարչապետին անընդհատ շեշտել, թե հանքարդյունաբերության վրա հենված տնտեսությունը վատ բան է։ Դա վատ խորհուրդ է: Մի քանի պատճառով: Նախ, որքան էլ պահածոյացված բամիա ու ծիրանի կոմպոտ արտահանվի, երկրի արտահանման ամենաեկամտաբեր ճյուղը, միևնույն է, հանքարդյունաբերությունն է: Ոչ մի «տնտեսական տրանսֆորմացիա» չի փոխի այն պարզ իրողությունը, որ պղինձն ու ոսկին բամիայից թանկ են:

Կից նյութն՝ այստեղ:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը