Թրամփը հանձնարարել է բարձրացնել չինական ապրանքների մաքսատուրքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է բարձրացնել եւս 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար մաքսատուրքերը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հայտարարությունը։
«Այսօր ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով բարձրացվել են մոտ 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը՝ հասցնելով 10-ից մինչեւ 25%-ի։ Նախագահը նաեւ հանձնարարել է սկսել մաքսատուրքերի բարձրացման գործընթացը Չինաստանից մնացյալ ապրանքների ներկրման համար, որը գնահատվում է մոտ 300 մլրդ դոլար»,-հայտարարել է Լայթհայզերը։
Նա նաեւ նշել է, որ առավել մանրամասն ինֆորմացիա կհրապարակվի երկուշաբթի։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը մտադիր են շարունակել առեւտրային բանակցությունները՝ չնայած չինական ապրանքների համար սահմանված ամերիկյան մաքսատուրքերին։ Թրամփը նշել էր, որ մաքսատուրքերը կարող են հանվել կամ չհանվել՝ կախված բանակցությունների ընթացքից։
Թրամփը մայիսի 5-ին հայտարարել էր, որ մայիսի 10-ից ամերիկյան մաքսատուրքերը կբարձրացվեն, քանի որ Չինաստանի հետ առեւտրատնտեսական բանակցությունները դանդաղ են ընթանում։
Մայիսի 7-ին Լայթհայզերը հայտարարել էր, որ Պեկինը հեռանում է առեւտրային հարցերով խորհրդակցությունների ընթացքում ավելի վաղ ձեռքբերված համաձայնություններից, եւ պնդել, որ մայիսի 10-ին մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն։

Աղբյուրը՝ news.am