Կարծիք

11.05.2019 13:50


Պատվիրատուի փողերով պատվիրատուին քննադատելը մի տեսակ գեղեցիկ չէ

Պատվիրատուի փողերով պատվիրատուին քննադատելը մի տեսակ գեղեցիկ չէ

Այն, որ սոցցանցում բազմաթիվ խմբեր են գործում, որոնք վճարվում են գործող իշխանությունների հասցեին քննադատություններին արձագանքելու և բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իշխանության քայլերի հետ, խոշտանգելու, դա գիտեի։ Բայց որ այդ խմբերն ու ֆեյքերն այդ աստիճանի ոչ պրոֆեսիոնալ են, այ, դա չգիտեի։

Ուրեմն լրատվամիջոցներից մեկը նյութ է հրապարակել, համաձայն որի՝ Աննա Հակոբյանն Արցախ մեկնելիս կրել էր «Bebetta» ֆիրմայի կոշիկներ։ Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, դա հայկական բրենդ է, որը ձեռագործ կոշիկ է արտադրում։ Այսինքն, Աննա Հակոբյանը պահեց իր խոստումը՝ կրել հայկական բրենդերը։

Բայց արի ու տես, որ մարդիկ անգլերեն տառերով արված անվանում տեսան, ու բան չհասկացան, գազ տված վրա են տվել։ Հիմա մտել, հայհոյում են այդ լրատվամիջոցին, թե բա «ձեզ ինչ, ինչ է կրում», «լավ է անում, բա հո չարոխներով չէր գնա», «դու քո հագն ու կապին հետևի», և այլն։

Ասածս ինչ է։ Գրելուց մի հատ կարդացեք, որ անհարմար վիճակում չհայտնվեք ու ձեր աշխատավարձն արդարացնեք։ Թե չէ պատվիրատուի փողերով պատվիրատուին քննադատելը մի տեսակ գեղեցիկ չէ։

59912225_2850101118363333_7258947217929535488_n 59976094_2850101258363319_2067520625487904768_n 60198393_2850101438363301_1899479372901908480_n 60307953_2850101345029977_4885976833406795776_n

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը