Լրահոս

11.05.2019 12:40


Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում

Մայիսի 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում

Մայիսի 11-12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.70C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.20C

Այս խորագրի վերջին նյութերը