Փաշինյանն իր վրեժի ծրագրին ներքաշել է ամբողջ դատական համակարգը
Դատական սխալները միշտ ծանր են անդրադառնում մարդկանց ճակատագրի վրա: Իսկ երբ սխալը վերաբերում է հանրային հնչեղություն ունեցող գործի, հետևանքները կարող են լինել առավել քան տխուր:
Այսօր Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է միայն այն բանի համար, որ 2008-ին թույլ չի տվել երկրում հեղաշրջում լինի և հոժար կամքով չի տվել իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին: Ուրիշ մեղք ու հանցանք նա չի գործել: Նա ընդամենը իրականացրել է նախագահի իր լիազորությունները, պահպանել սահմանադրական կարգը, և միայն իր զուսպ ու հավասարակշռված գործողությունների շնորհիվ մարտի 1-ից դուրս ենք եկել մինիմալ զոհերով: Այլ մարդ լիներ իշխանության ղեկին՝ զոհերն ավելի շատ էին լինելու: ---------------- Այսօր իշխանությունը զավթել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը և բացահայտ վրեժ է լուծում Քոչարյանից: Այդ վրեժի ծրագրին նա ներքաշել է ամբողջ դատական համակարգը: Սակայն մեր դատավորները պետք է հիշեն իրենց խղճի, պատվի և արժանապատվության մասին, և չդառնան Նիկոլի կեղտոտ խաղի մասնակիցը:
Մասնակից դառնալու դեպքում նրանք էլ վարչապետի հետ կիսելու են արարքի ողջ պատասխանատվությունը:
Փաշինյանն իր վրեժի ծրագրին ներքաշել է ամբողջ դատական համակարգը
Դատական սխալները միշտ ծանր են անդրադառնում մարդկանց ճակատագրի վրա:
Իսկ երբ սխալը վերաբերում է հանրային հնչեղություն ունեցող գործի, հետևանքները կարող են լինել առավել քան տխուր:
Այսօր Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է միայն այն բանի համար, որ 2008-ին թույլ չի տվել երկրում հեղաշրջում լինի և հոժար կամքով չի տվել իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին:
Ուրիշ մեղք ու հանցանք նա չի գործել:
Նա ընդամենը իրականացրել է նախագահի իր լիազորությունները, պահպանել սահմանադրական կարգը, և միայն իր զուսպ ու հավասարակշռված գործողությունների շնորհիվ մարտի 1-ից դուրս ենք եկել մինիմալ զոհերով:
Այլ մարդ լիներ իշխանության ղեկին՝ զոհերն ավելի շատ էին լինելու:
----------------
Այսօր իշխանությունը զավթել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը և բացահայտ վրեժ է լուծում Քոչարյանից: Այդ վրեժի ծրագրին նա ներքաշել է ամբողջ դատական համակարգը: Սակայն մեր դատավորները պետք է հիշեն իրենց խղճի, պատվի և արժանապատվության մասին, և չդառնան Նիկոլի կեղտոտ խաղի մասնակիցը:
Մասնակից դառնալու դեպքում նրանք էլ վարչապետի հետ կիսելու են արարքի ողջ պատասխանատվությունը:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից