Լրահոս

11.05.2019 11:30

Ֆուտբոլի խաղի ժամանակ ծանր գանգուղեղային վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է

Ֆուտբոլի խաղի ժամանակ ծանր գանգուղեղային վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է

Աշտարակ քաղաքից օրեր առաջ ծանր գանգուղեղային տրամվայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոն տեղափոխված 12 տղան մահացել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեցին ԲԿ–ից։

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար էր տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Տղան ընկել էր երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում նրան վիրահատել էին, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։