Վրացական մամուլն անդրադարձել է մեր վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի ծավալի: Տեղեկատվության մեջ օգտագործված է նաև հավակնոտ բառը: Սա իսկապես հավակնոտ նպատակ է, որովհետև մեր երկրների միջև երբեք նման ծավալի տնտեսական հարաբերություններ չեն եղել:
Տարբեր տարիներին արձանագրված ապրանքաշրջանառության ծավալներն իրենց որոշակի բացատրություններն ունեն: Այս իմաստով «դասական» է հենց անցած տարին: Պաշտոնապես Հայաստանից Վրաստան արտահանվել է մոտ 69 մլն դոլարի ապրանք: Իսկ ներմուծման՝ իրարից տարբերվող թվերը որոշակի բացատրություն են պահանջում: Ներմուծումները մեր վիճակագրությունն առանձնացնում է երկու մոտեցմամբ (կամ խմբերով): Մի դեպքում ներմուծումը հաշվարկվում է ըստ ապրանքի ծագման երկրի:
2018թ. Վրաստանից ներմուծվել է այդ երկրում արտադրված (ըստ վիճակագրության` այդ երկրում ծագած) մոտ 70 մլն 106 հազար դոլարի արժեքով ապրանք: Մյուս հաշվարկի մեթոդը կոչվում է «ըստ արտահանող երկրի»: Սա այն դեպքն է, երբ կոնկրետ երկրից (այս պարագայում` Վրաստանից) մեր երկիր են ներմուծվում այլ երկրներում արտադրված ապրանքներ: Այս երկրորդ ցուցանիշի մեջ հաշվարկվում են արտասահմանյան ավտոմեքենաները, թուրքական շատ ապրանքներ և այլն: Հետևաբար, երկրորդ խումբը ծավալի առումով ավելի մեծ է և կազմել է մոտ 372 մլն 51 հազար դոլար: Ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 481.2 մլն դոլար:
Պետք է ընդգծել, որ նախկինում արտաքին առևտրի ավելի մեծ ծավալներ էլ են արձանագրվել: Սակայն վարչապետ Փաշինյանի «թիրախավորած» 1 մլրդ դոլարանոց ծավալն իսկապես հավակնոտ է նույնիսկ ամենահաջողակ տարիների համար: Գուցե այս պատճառով վրացական լրատվամիջոցները լուրը տարածել են առանց մեկնաբանությունների ու վերլուծությունների: Հնարավոր է, որ այլ պատճառներ էլ կան:
Վրաց տնտեսության մեջ վերջին շրջանում հետաքրքիր գործընթացներ են: Նախ՝ այս օրերին արժեզրկվում է ազգային վճարամիջոցը. 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը դարձել է 2.73-2.75 լարի: Լարիի արժեզրկումը շատ տարօրինակորեն «շարունակեց» թուրքական լիրայի արժեզրկման գործընթացը: Վրաց փորձագետների կարծիքով դա երկու երկրների սերտացող տնտեսական հարաբերությունների հետևանք է: Բայց անգամ այս ֆոնին միջազգային ֆինանսական կառույցները Վրաստանի տնտեսական զարգացման բարձր ցուցանիշներ են ակնկալում: Եվրոպական բանկը 2019-ի համար ենթադրում է 4.5–տոկոսանոց աճ, Համաշխարհային բանկը` 4.6–տոկոսանոց, իսկ Ասիական բանկը` 5–տոկոսանոց: Ասենք, որ միջազգային կառույցների կանխատեսմամբ՝ 2018-ի համեմատ՝ աճի տեմպերը շատ քիչ են նվազելու:
Վրացական տնտեսական լրատվության ուշադրության կենտրոնում իրենց էներգետիկ համակարգն է: Նախ՝ ամիսներ (իսկ ավելի ստույգ` տարիներ) տևած բանակցություններից հետո հայտարարվեց, որ Վրաստանը դիվերսիֆիկացնելու է իր գազի ներկրումը. բացի ադրբեջանական գազից՝ այսուհետ ռուսական գազ էլ է գնելու: Ավելին, ռուսական գազի «խմբաքանակը»` մոտ 30 մլն խորանարդ մետր, Վրաստանում հանվել է աճուրդի: Այն, բնականաբար, գնել է ադրբեջանական (պետական էներգետիկ ընկերությունը) SOCAR-ը: Վրաց մամուլը հրապարակում է միայն աճուրդի նախնական գինը` 227 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար: Այլ մանրամասներ չկան, բայց կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն Վրաստանին գազ ավելի թանկ է վաճառում, քան մեզ:
Ընդհանրապես, վերջին շրջանի վրացական տնտեսական լուրերն իրենց բովանդակությամբ «էներգետիկ» են: Ամենաանհավանականն այն է, որ Վրաստանը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա (օրական 2.78 մլն կՎտ) և Ռուսաստան (օրական 2.61 կՎտ) ծավալներով: Պատճառը, թերևս, գարնանային առատ տեղումներն են, որ վրացական հիդրոկայաններին թույլատրել են ավելացնել արտադրության ծավալները: Ենթադրվում է, որ արտահանումները կշարունակվեն մինչև հուլիս: Փաստորեն, ՌԴ-ի հետ ունեցած քաղաքական բարդ հարաբերություններին զուգահեռ՝ վրացական իշխանություններին հաջողվում է փոխշահավետ տնտեսական կապեր պահպանել այդ երկրի հետ: Հնարավոր է, որ այսքան առատ տնտեսական տեղեկատվական հոսքի պատճառով վրաց մամուլը մեր վարչապետի՝ տնտեսական համագործակցության հեռանկարի մասին հայտարարությունը սոսկ լուրի տեսքով տարածեց:
Վրացական ժլատ պատասխան

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org