Կարծիք

10.05.2019 23:45


Տնտեսական վիճակագրություն ընթերցելիս հաճելի կզարմանաք

Տնտեսական վիճակագրություն ընթերցելիս հաճելի կզարմանաք

Շարունակում եմ գովազդել տնտեսական վիճակագրություն ընթերցելը։

Այստեղ յուրաքանչյուրն իրեն հետաքրքրող ոլորտ ու տվյալ կգտնի։ Օրինակ. դեդեկտիվի սիրահարներն ու իրավաբանները կարող են իմանալ, որ 2019-ի 1-ին եռամսյակում նախորդ տարվա համեմատ գրանցված հանցագործությունները աճել են 9․3 տոկոսով։ Կրճատվել են անձի, հասարակական կարգի ու անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները։ Փոխարենը աճել են սեփականության (26 %) և տնտեսական գործունեության (17%) դեմ ուղղված հանցագործությունները։

Տնտեսական վիճակագրություն ընթերցելիս հաճելի կզարմանաք, երբ իմանաք, թե 2018-ին քանի նոր պատմամշակութային հուշարձան է հայտնաբերվել։ Ու այդ պահից վերը նշված հատվածում քաղաքական ենթատեքստ չեք փնտրի:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը