Կարծիք

10.05.2019 16:00


Լա՛վ մտածեք, պարոնա՛յք դատավորներ

Լա՛վ մտածեք, պարոնա՛յք դատավորներ
Այսպիսով, դատական թատրոնը հաշված օրերից կմտնի ուժի մեջ:
Գտնվելու են դատավորներ, որոնք առանց խղճմտանքի և առանց երկար մտածելու՝ վերցնելու են Ռոբերտ Քոչարյանի դեմ կարված գործը և դատեն նախագահի՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին:
Մի մարդու, ով թավշյա ռեժիմի գլխավոր քաղբանտարկյալն է, և յուրաքանչյուր գիտակից իրավաբան դա գիտի:
Հիմա ես ուզում եմ սրտանց խորհուրդ տալ բոլոր այն դատավորներին, ովքեր զբաղվելու են մարտի 1-ի գործի դատավարությամբ: Լա՛վ մտածեք, պարոնա՛յք դատավորներ, ում և ինչի համար եք դուք գնալու այդ քայլին: Դուք մեկ անձի, տվյալ պարագայում՝ Նիկոլ Փաշինյանի կապրի՞զն եք իրականացնելու, թե՞ կոչված եք իսկական արդարադատությունը պաշտպանելու:
Նիկոլ Փաշինյանի վարկանիշը օր օրի նվազում է, և շատ շուտով նա հավաքելու է իր ճամպրուկները: Ասեմ ավելին՝ նա ինքն է կանգնելու դատարանի առաջ՝ իշխանությունը բռնազավթելու, այլոց նկատմամբ քաղաքական հետապնդում սկսելու և բազմաթիվ այլ մեղսագործությունների համար:
Հարգարժա՛ն դատավորներ, արդյոք դուք պատրա՞ստ եք դառնալ Նիկոլի մեղսակիցը և հետագայում նրա հետ կիսել կատարվածի ողջ պատասխանատվության ծանրությունը:
Րոպե անգամ չկասկածեք, որ Քոչարյանին քաղհալածյալ դարձնողները՝ վերից վար, հատ առ հատ պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ:
Նույնիսկ եթե մեր պետության հաջորդ ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը չլինի /ինչը շատ քիչ հավանական է/, միևնույն է, եկող երիտասարդ հայրենասերների սերունդը ձեզ չի ներելու և տալու է ձեր արժանի պատիժը, եթե դուք րոպե առաջ խելքի չգաք ու չսթափվեք:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը