Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի միջև համագործակցությունը երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ է ստեղծում
Ավստրիական զարգացման բանկը (OeEB) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել: Վարկային միջոցներն ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը:
Ճկուն պայմաններով տրամադրված երկարաժամկետ վարկը կնպաստի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ինչպես նաև թույլ կտա բարձրացնել դրանց մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորումը կնպաստի մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` այդպիսով բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը:
«Մենք բարձր ենք գնահատում մեր երկարաժամկետ գործընկերոջ` Ավստրիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 2013 թ-ին: Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի առաջնահերթ նպատակներից մեկն է: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք նոր դռներ բացել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների համար` այսպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս պայմանագիրը մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի ուղղությամբ, ինչպես նաև զգալիորեն ընդլայնել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում մեր ներդրումը»,-նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն` Արտակ Հանեսյանը:
«Էներգետիկ և ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսական զարգացման նախադրյալն է: Այս է պատճառը, որ Ավստրիական զարգացման բանկը հիմնական շեշտը դնում է մաքուր էներգիայի ոլորտի, էներգաարդյունավետության և փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա: Այս առումով մեր և Ամերիաբանկի նպատակները համընկնում են, ինչի շնորհիվ վերջինս կատարյալ գործընկեր է մեզ համար: Ուրախ ենք ընդլայնել և շարունակել կայուն զարգացմանն ուղղված մեր արդյունավետ համագործակցությունը»,-նշել է Ավստրիական զարգացման բանկի գործադիր մարմնի անդամ Սաբինե Գաբերը։
***
Ավստրիական Զարգացման բանկ (OeEB) Oesterreichische Entwicklungsbank AG (OeEB) գործում է որպես Ավստրիայի պետական զարգացման բանկ 2008թ. մարտից: Բանկը մասնագիտանում է զարգացող երկրներում մասնավոր հատվածի ծրագրերի համար երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելու մեջ` կայուն զարգացում ապահովելու նպատակով: OeEB-ն նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն (խորհրդատվություն), որը կարող է օգտագործվել` զարգացման նախագծերի ազդեցությունն ընդլայնելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.oe-eb.at:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի միջև համագործակցությունը երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ է ստեղծում
Ավստրիական զարգացման բանկը (OeEB) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել: Վարկային միջոցներն ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը:
Ճկուն պայմաններով տրամադրված երկարաժամկետ վարկը կնպաստի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ինչպես նաև թույլ կտա բարձրացնել դրանց մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորումը կնպաստի մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` այդպիսով բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը:
«Մենք բարձր ենք գնահատում մեր երկարաժամկետ գործընկերոջ` Ավստրիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 2013 թ-ին: Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի առաջնահերթ նպատակներից մեկն է: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք նոր դռներ բացել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների համար` այսպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս պայմանագիրը մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի ուղղությամբ, ինչպես նաև զգալիորեն ընդլայնել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում մեր ներդրումը»,-նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն` Արտակ Հանեսյանը:
«Էներգետիկ և ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսական զարգացման նախադրյալն է: Այս է պատճառը, որ Ավստրիական զարգացման բանկը հիմնական շեշտը դնում է մաքուր էներգիայի ոլորտի, էներգաարդյունավետության և փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա: Այս առումով մեր և Ամերիաբանկի նպատակները համընկնում են, ինչի շնորհիվ վերջինս կատարյալ գործընկեր է մեզ համար: Ուրախ ենք ընդլայնել և շարունակել կայուն զարգացմանն ուղղված մեր արդյունավետ համագործակցությունը»,-նշել է Ավստրիական զարգացման բանկի գործադիր մարմնի անդամ Սաբինե Գաբերը։
***
Ավստրիական Զարգացման բանկ (OeEB)
Oesterreichische Entwicklungsbank AG (OeEB) գործում է որպես Ավստրիայի պետական զարգացման բանկ 2008թ. մարտից: Բանկը մասնագիտանում է զարգացող երկրներում մասնավոր հատվածի ծրագրերի համար երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելու մեջ` կայուն զարգացում ապահովելու նպատակով: OeEB-ն նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն (խորհրդատվություն), որը կարող է օգտագործվել` զարգացման նախագծերի ազդեցությունն ընդլայնելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.oe-eb.at: