Մեր երկրում հեղափոխական ստանդարտ իրավիճակ է ստեղծվել:
Հենց որ մի դրական բան է լինում, որի հետ իրենք իրականում կապ չունեն, և շատ դեպքերում նույնիսկ այդ դրականը տեղի է ունենում ի հեճուկս իրենց, քարոզչամեքենան ներկայացնում է այն որպես ղեկավարության ճիշտ քայլերի արդյունք:
Իսկ հենց որ բացասական արդյունք է լինում, ու այդ բացասականն առավելապես իրենց մեղքով է լինում, քարոզչամեքենան ներկայացնում է այն որպես հակահեղափոխականների ու սաբոտաժնիկների քայլերի արդյունք:
Մի խոսքով, չորքոտանիների համար նախատեսված քարոզ է իրականացվում: Ուզում են, այնուամենայնիվ, համոզել, որ չորս ոտքն ավելի լավ է, քան երկուսը: Գիտակից զանգվածը դիմադրում է, իսկ անգիտակիցները հիացական բացականչություններով են հանդես գալիս: Վերջիններս քանակային նվազման միտում ունեն, ինչն էլ հերթական ագրեսիվության նոպայի պատճառ է դարձել:
Երկու ոտքը լավ է, իսկ չորսն՝ ավելի՛ լավ

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից