Քաղաքական

10.05.2019 11:33

Արագածոտնի մարզպետը կոշիկները սրբում է ՌԴ պետական դրոշով (լուսանկար)

Արագածոտնի մարզպետը կոշիկները սրբում է ՌԴ պետական դրոշով (լուսանկար)

Նոր իշխանությունները հաճախ են հայտարարում, որ հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ են: Փաշինյանական հասարակական գործիչներն էլ չեն վարանում հիշեցնել, որ նոր իշխանությունները աննախադեպ լեգիտիմ են ու չեն կարող անվստահելի լինել ՌԴ իշխանությունների համար։

Իրականում Ռուսաստանի Դաշնության իշխանությունները բոլոր հիմքերը ունեն չվստահելու ՀՀ նոր իշխանություններին։ Փաշինյանի կառավարության մեծ մասը՝ վարչապետի գլխավորությամբ, մեկ-երկու տարի առաջ ընդգծված հակառուսաստանյան քաղաքականություն էին վարում։ Նրանք ՌԴ իշխանությունների նկատմամբ ատելություն քարոզող հատվածի կորիզն էին կազմում։

Առաջիկայում մենք ծավալուն հոդվածով կներկայացնենք իշխանության բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք ժամանակին հակառուսականության առաջամարտիկներ էին, բայց այսօր չեն վարանում խոսել հայ-ռուսական բարեկամության մասին։ Այս անգամ անդրադարձ կկատարենք Փաշինյանի մարզպետներից մեկին, որը ժամանակին ծայրահեղ հակառուս էր։

Խոսքը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մասին է։ Նա ժամանակին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ակցիաների մասնակից էր։ Դավիթ Գրիգորյանն ու իր ընկերը չորս տարի առաջ դեսպանատան առաջ փորձեցին այրել ՌԴ պետական դրոշը, իսկ երբ ոստիկանները փորձեցին կանխարգելել այն, Գրիգորյանը ՌԴ դրոշը նետեց գետնին և կոշիկները սրբեց վրան։

Այսքանից հետո հետաքրքիր է, թե ինչպես է Դավիթ Գրիգորյանը մաս կազմում մի իշխանության, որը հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ է համարում, իսկ ՌԴ-ն՝ ՀՀ-ի լավագույն բարեկամը։ Հայաստանը անգամ հանուն հայ-ռուսական բարեկամության զորք ուղարկեց Սիրիա, որը քննադատվեց Արևմուտքի կողմից։ Իսկ գո՞ւցե Դավիթ Գրիգորյանը ֆիկտիվ էր կոշիկները սրբում ՌԴ պետական դրոշի վրա։

Ի դեպ այս ամենը հետաքրքիր է այն ֆոնին, երբ նոր իշխանության շատ ներկայացուցիչներ դատապարտեցին ՀՅԴ երիտասարդների կողմից Թուրքիայի դրոշն այրելը։

5931953E-6457-419F-9ECE-D83124BB2DDB_cx55_cy14_cw45_w1023_r1_s IMG_5567-kopiya-kopiya IMG_5566-kopiya IMG_5568 IMG_5569

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։