Լրահոս

10.05.2019 11:15

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ-ի նախագիծը, որին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ-ի նախագիծը, որին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ 10, ձեռնպահ 21 պատգամավոր:
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկակացրել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:
Կառավարությունում բացասական եզրակացություն ստանալուց հետո ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն ընդգրկվել էր լիագումար նիստերի օրակարգ, և քննարկել մայիսի 8-ի նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։