Կարծիք

09.05.2019 18:49


Դուք արժանի եք, որ ձեզ խաբեն, որովհետև դուք եք այդպես ցանկացել

Դուք արժանի եք, որ ձեզ խաբեն, որովհետև դուք եք այդպես ցանկացել

Թող խոսեն նրանք, ովքեր ծառայում էին և վարչապետի ասած՝ «մայկա տռուսիկը» չէին ստանում և թող խոսեն նրանք, ովքեր հիմա ստանում են և ծնողները «մայկա տռուսիկ» հիմա չեն ուղարկում:

Թող խոսեն նրանք, ովքեր տեղյակ են զինվորների համար որակյալ կոշիկ արտադրելու պատմությունից և թող լսեն նրանց, ովքեր հպարտանում են այդ հարցի լուծումով:

Թող խոսեն նրանք, ովքեր լավ են հասկանում ռազմատեխնիկայից և կարող են գնահատել ՍՈՒ-երի դերը, և թող խոսեն նրանք, ովքեր կբացատրեն, թե ինչո՞ւ մինչ այդ հրաժարվում էին Ռուսաստանի առաջարկից և նախընտրում էին գնել այլ ռազմատեխնիկա:

Թող խոսեն նրանք, ովքեր գոհ են հայկական առաքելության՝ Սիրիա գործուղումից, և թող խոսեն նրանք, ովքեր տարիներ շարունակ ընդդիմանում էին՝ մերժելով ռուսական առաջարկը:

Թող խոսեն նրանք, ովքեր այսօր տոնում են Շուշիի ազատագրման օրը և թող լսեն նրանց, ովքեր չեն շնորհավորում, որովհետև այն համարում են «գրավում»:

Թող խոսեն նրանք, ովքեր լսել են Վանեցյան-Սասուն-Նիկոլ գաղտնալսումը և համարում են, որ վարչապետը իրոք տեղյակ չէ թիվ 1 քրեական գործի մութ խութերից և շարունակում են հավատալ, որ նա չի միջամտում մարտի 1-ի գործի քննությանը։

Թող խոսեն նրանք, ովքեր համարում են, որ մեդալներով տղերքը իրավունք չունեն Արցախի հարցին խառնվել և թող լսեն նրանց, ովքեր կարծում են այդ հարցը պետք է լուծեն չծառայածները կամ բանակից կեղծ տեղեկանքներով փախածները: Թող խոսեն նրանք, ովքեր երջանիկ են տրանսգենդերների, համասեռամոլների ագրեսիվ քարոզչությունից և թող լռեն նրանք, ովքեր մտահոգ են Հայ Առաքելական Եկեղեցոու դեմ տարվող կազմակերպված հակաքարոզչությունից:

Թող խոսեն նրանք, ովքեր գիտեն, որ Քոչարյանը Մեղրին հանձնելու քննարկում չեր կարող անել, բայց լռում են, որովհետև հիմա այդպես «լռելը» ականջահաճո է:

Հիմա խոսելու ժամանակներ են, իսկ երբ խոսողները շատանում են, գործ անողները խեղճանում են նրանց ստվերի տակ: Կանցնի որոշ ժամանակ և երբ կսկսեք մեղադրել նրան, սուտ խոսելու, խաբելու և մանիպուլացիաների համար, ես կպաշտպանեմ, որովհետև ընկածին բորենու պես հոշոտելը հայեցի չէ, որքան էլ, որ նա սրիկա լինի: Ես կպաշտպանեմ նրան, որովհետև նրան այդպիսին դո՛ւք եք դարձրել Ձեր գրոշի արժեք չունեցող էմոցիաներով: Դուք արժանի եք, որ ձեզ խաբեն, որովհետև դուք եք այդպես ցանկացել: Համայնքը զորավոր է, բայց ոչ միշտ է ճիշտ: Համայնքը նաև կարող է կործանվել անզորությունից, երբ նրա առաջնորդները դասական խաբեբաներ են: Աշխարհի բանն է...

Աշխարհը նոր հասարակարգի ստեղծման փուլում է, և չգիտես՝ ինչո՞ւ մենք մի կողմ շպրտելով մեր ինքնության, ազգային արժանապատվության հարցերը՝ կրկին դարձել ենք նոր հասարակարգի ստեղծման առաջամարտիկը, իմա՝ փորձարարական լաբարատորիան:

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը