Քաղաքական

09.05.2019 18:25


Վարչապետի պահվածքն ընդունելի չէ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Վարչապետի պահվածքն ընդունելի չէ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Հանրությունը իր պահանջը հստակ ձևակերպել է, և անցնող մեկ տարվա ընթացքում համակարգային փոփոխությունների մեր երկրում դեռ տեղի չեն ունեցել: Այսօր Եռաբլուր կատարած այցի ժամանակ ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այն սպասումները, որ հասարակությունը ուներ իշխանություններից դեռ չեն արդարացվել:

«Մեր երկրում ժողովրդի պահանջով տեղի է ունեցել իշխանափոխություն, որպեսզի ՀՀ քաղաքացին ապրի ավելի լավ երկրում, ունենա աշխատանք և իր հարցերը կարողանա լուծել»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Նրա խոսքով, իշխանությունը ուներ շանս և հնարավորություն հասարակությանը համախմբելու և երկիրը առաջ տանելու, սակայն նախընտրեց սևերի-սպիտակների, հեղափոխականների-հակահեղափոխականների բաժանել, որը Հայաստանը տանում է պառատկման:

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է 1 տարում 20 տարվա ավերածը կառուցել, Սաղաթելյանը պատասխանեց, որ կարելի էր գոնե սկիզբը դնել, բա դա էլ չեն արել:

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, նա ասաց՝ վարչապետի պահվածքն անընդունելի է:

«Երբ վարչապետը ընդդիմադիր գործիչ էր, գնում էր ոստիկանություն, նախարարին, դատախազին կամ որևէ մեկի վրա «մատ էր թափ տալիս» և ցույց էր տալիս, որ ինքը համարձակ և «դուխով» քաղաքական գործիչ է: Իբրև ընդդիմադիր դա շատ հասկանալի էր, բայց իբրև վարչապետ ասել «կծեփեմ պատին», «կփռեմ ասֆալտին», «բռունցքիս հարվածը կզգաք ձեր ծնոտին»՝ անընդունելի է»,-ասաց Սաղաթելյանը:

Նա նշեց, որ հասկանալի է՝ և՛ նալն է իրենց ձեռքին, և՛ մեխը, կարող են «ծեփել պատերին» և «փռել այսֆալտին», բայց մինչև երբ պետք է այդպես շարունակեն և երկիրը այդպես ուր կգնա։

Հարցին՝ իրեն չի՞ բավարարել վարչապետի ներկայացրած 100 փաստը նոր Հայաստանի մասին, Սաղաթելյանը պատասխանեց, որ իր մոտ տպավորություն է՝ սկզբից որոշել են թիվը, հետո՝ ինչ փաստեր կարելի է գրել:

Նա նշեց նաև, որ ՀՅԴ-ն առաջիկայում պատրաստվում է անդրադառնալ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերին:

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը