Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ քաղաքական հետապնդրում
Մայիսի 8֊ի մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե 1988֊ին Կարեն Դեմիրճյանին մերժեցին, սակայն 10 տարի անց նրան ժողովուրդը ընդունեց, և նա վերադարձավ իշխանության, ապա 1998֊ին Լևոն Տեր֊Պետրոսյանին հեռացրեցին նախագահի պաշտոնից, սակայն 2008֊ին նրան ժողովուրդը ընդունեց, հնարավո՞ր է արդյոք, որ Սերժ Սարգսյանն էլ ավելի վաղ վերադառնա քաղաքականություն։ Փաշինյանը պատասխանեց. «Էդ որ Սերժ Սարգսյանը ասուլիս ա տալիս, էդ շատ լավ ա, և ես հույս ունեմ, որ այնտեղ հարց կհնչի՝ պարո՛ն Սարգսյան, էդ ինչպե՞ս է, որ հայկական բանակի զինվորը մայկա-տռուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր են պատոնապես։ Այս հարցին որ պատասխանի Սերժ Սարգսյանը, այն ժամանակ ձեր հարցին կպատասխանեմ։ էդ հարցին ոչ միայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, այլև բազում այլ միլիոնատեր պաշտոնյաներ։ Պետք ա պատասխանեն՝ էդ ո՞նց ա, որ Հայաստանի Հանրապետությունում, ասենք՝ իրենց էրեխեքը, փեսեքը, եղբայրներն ու քույրերը միլիոնատեր են դառել։ Խնդրում եմ, մենակ չասեն, որ նրանք բիզնեսով են զբաղվել։ Հիմա որևէ մեկը կարա՞ ասի, որ իմ որդին Հայաստանի հանրապետությունում կարա բիզնեսով զբաղվի և միլիոնատեր դառնա՞, և մենք կասենք՝ հա դե, բիզնեսով ա զբաղվել, միլիոնատեր ա դարձե՞լ»։ 1֊ին հայացքից արդարության ու օրինականության բույր է շնչում այս խոսքը, բայց նրա կողքը մի քանի փաստերի զուգահեռ դնելը այլ պատկեր է բերում։ Այսպես. Այո՛, Հայաստանի անկախության առաջին տարիներից՝ 1990֊ականներից, ՀՀՇ֊ն այնպիսի համակարգ ձևավորեց, որտեղ իշխանությունը հարստանալու միջոց էր դարձել, Տեր֊Պետրոսյանի նախագահությամբ իշխանությունները համաժողովրդական հարստության թալանը սկսեցին և իրենց դիրքերը ամրապնդելու համար իրար հետևից սպանություններ էին պատվիրում։ Եվ հանցագործություներն այնպիսի չափերի էին հասցրել, որ բանտեր նետվելու երկյուղից կեղծեցին 1995 և 1996 թվերի ընտրությունները ու հիմք դրեցին ընտրությունները կեղծելով պահելու մեծանիզմին։ Լրագրողներն արժեր՝ այս հարցերն էլ տային վարչապետին.
1. Եթե Նիկոլ Փաշինյանն այդքան նախանձախնդիր է հանցագործությունների ու կոռուպցիայի բացահայտմամբ, ինչո՞ւ առանց հարցերի պատասխան պահանջելու կոռուպցիայի հիմնադիր նախագահից՝ 2008֊ին ջանք չէր խնայում նրան կրկին նախագահի աթոռին նստացնելու համար, այն աստիճան էր նվիրվել, որ պատերազմի դուրս գալով իշխանության դեմ՝ նույնիսկ որոշ տարածքներ նվաճեց, ինչպես ինքն էր մարտի 1֊ին հայտարարում, որ, օրինակ. «Մենք ազատագրել ենք Պռոշյան փողոցը»։ 2. Ինչո՞ւ էր ուս ուսի պայքարում նախկին իշխանությունների ժամանակ միլիոններ կուտակած անձանց հետ։ 3. Այժմ էլ ինչո՞ւ է միայն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտնիքի կուտակած հարստության մասին խոսում և ինչո՞ւ նրանց անունները թվարկելիս Լևոն Տեր֊Պետրոսյանի անունը չի տալիս, ում եղբայրներն էլ նրա իշխանության ժամանակ բիզնես էին անում ու հարստացան, որտեղի՞ց Տեր֊Պետրոսյանի որդու բիզնեսը, Վարդանանց փողոցի վրայի տարածքը, ուր նա սրճարան է բացել (սա նրա ունեցվածքի հայտնի մասն է միայն)։ 4. Եթե Փաշինյանը այնպես արդարամիտ է, որ զայրանում է այն բանից, որ բանակում զինվորները մայկա֊տրուսիկ չունեին, իսկ Սերժ Սարգսյանի հարզատները միլիոնատեր են, ապա ինչո՞ւ այդ նույն զայրույթը չի պատում նրան այն ժամանակների համար, երբ պաշտպանության նախարար էր Վազգեն Սարգսյանը, ում ընտանիքը միլիոններ կուտակեց այն ժամանակ, երբ բանակում ոչ միայն զինվորները մայկա–տրուսիկ չունեին, այլև այնպիսի անառողջ պայմաններ էին, որ հաճախ համաճարակներ էին լինում, իսկ խաղաղ պայմաններում բանակում մահերը տարեկան 200֊ից անցնում էին։ Նա ոչ միայն չէր զայրանում, այլև տասը տարի շարունակ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ քաղաքական եղբայրության ու դաշինքների մեջ էր։ Արդյոք պատրստվո՞ւմ է նաև Վազգեն Սարգսյանի եղբայրների հարստությունն էլ բացահայտել, որոնցից մեկը միայն Տիգրան Նաղդալյանին սպանելու համար հազարավոր դոլարներ էր ծախսել։ 5. Արդյոք Տեր֊Պետրոսյանի անունը չի տալիս և նրա ընտանիքի անդամների բանկային գաղտնիքները չի բացահայտում այն պատճառով, որ նրա զինակի՞ցն է եղել, թե՞ որ նրա մեջ քաղաքական հակառակորդ չի տեսնում, իսկ մյուս երկուսին համարում է իր իշխանության սպառնալիք։ Շատ հավանական է, որ երկրորդ տարբերակն է, քանի որ Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցելով՝ նա ապացուցում է որ ընկերական կամ զինակցային կապերով չի առաջնորդվում, իսկ կրկին հիշեց Սարգսյանների և Քոչարյանների հարստությունը այն ժամանակ, երբ նրան հարցրեցին Սերժ Սարգսյանի՝ ընդդիմություն դառնալու հավանականության մասին։ Ուրեմն, երկրորդ և երրորդ նախագահների ընտանիքների հարստության մասին անընդհատ խոսելը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, այլ քաղաքական շանտաժ՝ չեզոքացնելու համար քաղաքական հակառակորդներին։
Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ քաղաքական հետապնդրում
Մայիսի 8֊ի մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե 1988֊ին Կարեն Դեմիրճյանին մերժեցին, սակայն 10 տարի անց նրան ժողովուրդը ընդունեց, և նա վերադարձավ իշխանության, ապա 1998֊ին Լևոն Տեր֊Պետրոսյանին հեռացրեցին նախագահի պաշտոնից, սակայն 2008֊ին նրան ժողովուրդը ընդունեց, հնարավո՞ր է արդյոք, որ Սերժ Սարգսյանն էլ ավելի վաղ վերադառնա քաղաքականություն։
Փաշինյանը պատասխանեց.
«Էդ որ Սերժ Սարգսյանը ասուլիս ա տալիս, էդ շատ լավ ա, և ես հույս ունեմ, որ այնտեղ հարց կհնչի՝ պարո՛ն Սարգսյան, էդ ինչպե՞ս է, որ հայկական բանակի զինվորը մայկա-տռուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր են պատոնապես։ Այս հարցին որ պատասխանի Սերժ Սարգսյանը, այն ժամանակ ձեր հարցին կպատասխանեմ։ էդ հարցին ոչ միայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, այլև բազում այլ միլիոնատեր պաշտոնյաներ։ Պետք ա պատասխանեն՝ էդ ո՞նց ա, որ Հայաստանի Հանրապետությունում, ասենք՝ իրենց էրեխեքը, փեսեքը, եղբայրներն ու քույրերը միլիոնատեր են դառել։ Խնդրում եմ, մենակ չասեն, որ նրանք բիզնեսով են զբաղվել։ Հիմա որևէ մեկը կարա՞ ասի, որ իմ որդին Հայաստանի հանրապետությունում կարա բիզնեսով զբաղվի և միլիոնատեր դառնա՞, և մենք կասենք՝ հա դե, բիզնեսով ա զբաղվել, միլիոնատեր ա դարձե՞լ»։
1֊ին հայացքից արդարության ու օրինականության բույր է շնչում այս խոսքը, բայց նրա կողքը մի քանի փաստերի զուգահեռ դնելը այլ պատկեր է բերում։ Այսպես.
Այո՛, Հայաստանի անկախության առաջին տարիներից՝ 1990֊ականներից, ՀՀՇ֊ն այնպիսի համակարգ ձևավորեց, որտեղ իշխանությունը հարստանալու միջոց էր դարձել, Տեր֊Պետրոսյանի նախագահությամբ իշխանությունները համաժողովրդական հարստության թալանը սկսեցին և իրենց դիրքերը ամրապնդելու համար իրար հետևից սպանություններ էին պատվիրում։ Եվ հանցագործություներն այնպիսի չափերի էին հասցրել, որ բանտեր նետվելու երկյուղից կեղծեցին 1995 և 1996 թվերի ընտրությունները ու հիմք դրեցին ընտրությունները կեղծելով պահելու մեծանիզմին։
Լրագրողներն արժեր՝ այս հարցերն էլ տային վարչապետին.
1. Եթե Նիկոլ Փաշինյանն այդքան նախանձախնդիր է հանցագործությունների ու կոռուպցիայի բացահայտմամբ, ինչո՞ւ առանց հարցերի պատասխան պահանջելու կոռուպցիայի հիմնադիր նախագահից՝ 2008֊ին ջանք չէր խնայում նրան կրկին նախագահի աթոռին նստացնելու համար, այն աստիճան էր նվիրվել, որ պատերազմի դուրս գալով իշխանության դեմ՝ նույնիսկ որոշ տարածքներ նվաճեց, ինչպես ինքն էր մարտի 1֊ին հայտարարում, որ, օրինակ. «Մենք ազատագրել ենք Պռոշյան փողոցը»։
2. Ինչո՞ւ էր ուս ուսի պայքարում նախկին իշխանությունների ժամանակ միլիոններ կուտակած անձանց հետ։
3. Այժմ էլ ինչո՞ւ է միայն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտնիքի կուտակած հարստության մասին խոսում և ինչո՞ւ նրանց անունները թվարկելիս Լևոն Տեր֊Պետրոսյանի անունը չի տալիս, ում եղբայրներն էլ նրա իշխանության ժամանակ բիզնես էին անում ու հարստացան, որտեղի՞ց Տեր֊Պետրոսյանի որդու բիզնեսը, Վարդանանց փողոցի վրայի տարածքը, ուր նա սրճարան է բացել (սա նրա ունեցվածքի հայտնի մասն է միայն)։
4. Եթե Փաշինյանը այնպես արդարամիտ է, որ զայրանում է այն բանից, որ բանակում զինվորները մայկա֊տրուսիկ չունեին, իսկ Սերժ Սարգսյանի հարզատները միլիոնատեր են, ապա ինչո՞ւ այդ նույն զայրույթը չի պատում նրան այն ժամանակների համար, երբ պաշտպանության նախարար էր Վազգեն Սարգսյանը, ում ընտանիքը միլիոններ կուտակեց այն ժամանակ, երբ բանակում ոչ միայն զինվորները մայկա–տրուսիկ չունեին, այլև այնպիսի անառողջ պայմաններ էին, որ հաճախ համաճարակներ էին լինում, իսկ խաղաղ պայմաններում բանակում մահերը տարեկան 200֊ից անցնում էին։ Նա ոչ միայն չէր զայրանում, այլև տասը տարի շարունակ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ քաղաքական եղբայրության ու դաշինքների մեջ էր։ Արդյոք պատրստվո՞ւմ է նաև Վազգեն Սարգսյանի եղբայրների հարստությունն էլ բացահայտել, որոնցից մեկը միայն Տիգրան Նաղդալյանին սպանելու համար հազարավոր դոլարներ էր ծախսել։
5. Արդյոք Տեր֊Պետրոսյանի անունը չի տալիս և նրա ընտանիքի անդամների բանկային գաղտնիքները չի բացահայտում այն պատճառով, որ նրա զինակի՞ցն է եղել, թե՞ որ նրա մեջ քաղաքական հակառակորդ չի տեսնում, իսկ մյուս երկուսին համարում է իր իշխանության սպառնալիք։ Շատ հավանական է, որ երկրորդ տարբերակն է, քանի որ Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցելով՝ նա ապացուցում է որ ընկերական կամ զինակցային կապերով չի առաջնորդվում, իսկ կրկին հիշեց Սարգսյանների և Քոչարյանների հարստությունը այն ժամանակ, երբ նրան հարցրեցին Սերժ Սարգսյանի՝ ընդդիմություն դառնալու հավանականության մասին։ Ուրեմն, երկրորդ և երրորդ նախագահների ընտանիքների հարստության մասին անընդհատ խոսելը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, այլ քաղաքական շանտաժ՝ չեզոքացնելու համար քաղաքական հակառակորդներին։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից