Փաշինյանի ինքնագնահատականի և լիքը բերանով ծամելու մասին (տեսանյութ)
Երեկ Նիկոլ Փաշինյանը ինքնագնահատական է տվել։ Նա, թերևս, այդպես չէր ուզում, բայց այդպես ստացվեց։
Հայ ժողովրդի հազարամյա պատմությունը երկու մասի (մինչև իր վարչապետ դառնալն ու դրանից հետո) բաժանել սիրող Փաշինյանը հայտարարեց, որ նախկինում մեզ մոտ հաջողության հասնելու համար պետք էր լինել տգետ, բռի։ Նրա ասածների մեջ ճշմարտություն կա, բայց երբ տրվում է ընդհանրական ու իմպերատիվ գնահատական, ապա դա արդեն տգիտություն ու բռիություն է։
Նույն Նիկոլը նախկին իշխանությունների օրոք եղել է հաջողակ։
Նիկոլը, ինչպես ինքն է միշտ սիրում հպարտանալ, Իջևանից Երևան եկած աղքատ տղա է եղել, հետո հաղթահարել է իր աղքատությունը։ Դարձել է հաջողակ բիզնեսմեն։ Նրա բիզնեսը թերթն էր, որը մուտիլովկաներով էր զբաղված։ Թերթի բիզնեսը ծաղկում էր, քանզի Փաշինյանը կարողանում էր գտնել սողանցքերը՝ ձեռքի հետ «թունդ ընդդիմադիր» իմիջը պահելով։ Իսկ դա յուրօրինակ տաղանդ էր պահանջում։ Նիկոլն ուներ այդ տաղանդը։ Նա դեմագոգ է ու պոպուլիստ, բովանդակությունը գրեթե զրո է, բայց ճղճղան դառնալու ձևը գիտի։ Դրա համար էլ հաջողակ դարձավ ու սիրվեց հնդկական էժանագին սերիալների երկրպագուների կողմից։
Փաշինյանը նաև քաղաքական բիզնեսով էր զբաղված։ Հաջողությամբ հաճախորդություն էր անում Բաղրամյան 26–ի համար։ Նա, իրոք, հաջողակ էր, քանզի բազում էին հաճախորդները, բայց միայն Նիկոլին ու էլի մի քանիսին էր հաջողվում «արանքը ճղել» ու հայտնվել խորհրդարանում՝ ձեռքի հետ լուծելով սեփական աղքատության հաղթահարման բարդ խնդիրները։ Փաշինյանը նախորդների օրոք դարձավ տան, թանկարժեք ավտոմեքենայի ու այլ բաների տեր։ Մի՞թե տգիտությամբ ու բռիությամբ հնարավոր է այդպիսի բաներ ձեռք բերել։
Փաշինյանը նախորդ իշխանությունների օրոք այնքան հաջողակ գտնվեց, որ կարողացավ նույնիսկ հեղափոխություն անել ու իշխանության գալ։ Նրան դա թույլ տվեցին անել, քանզի թերագնահատեցին «Նիկոլը մեր ճղճղան ու անշառ հաճախորդն է», կամ, ինչպես «Իմ քայլի» բարեկամ Լֆիկ Սամոն կասեր, «Նիկոլը մեր ախպերն ա» ծրագրի շրջանակներում։
Մի խոսքով, Փաշինյանը պետք է զգույշ լինի իր ձևակերպումներում։ Բերանից արտանետած խոսքը հետ դառնալու և նետողին հարվածելու հատկություն ունի։ Թեև ումից ենք ինչ պահանջում։ Հաճախորդը վարչապետ չի դառնա, ինչպես որ բոշան՝ փաշա։
Հա, ի դեպ, չմոռանանք ասել։ Լիքը բերանով ու երկու թշերը ուռացրած միս ծամելը խոր պլեբեյության նշան է։ Շորերի վրա ձեռքերը մաքրելը՝ նույնպես։ Իսկ բուլկու հանդեպ սերն առանձին հոգեվերլուծության առարկա է։

Հայկ Ուսունց