Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ Հայաստանում այլևս սուպերվարչապետական համակարգ գոյություն չունի, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուղղակի դեմագոգիայի գագաթնակետ է:
Սուպերվարչապետական լիազորություններն ամրագրված են մեր Սահմանադրությամբ և Սահմանադրությունից բխող համապատասխան օրենքներով (որոնք ընդունվել են Սերժ Սարգսյանի օրոք և այդպես էլ չեն փոխվել), և այստեղ կապ չունի անձի բարի կամքը: Կան հստակ գործառույթներ (գրառումս չծանրաբեռնելու համար չեմ թվարկում այդ բոլոր գործառույթները, մտեք ՀՀ Սահմանադրություն, և այնտեղ կգտնեք «վարչապետ» բառի 56 հիշատակում), որոնցով օժտված է վարչապետը (և խոսքը ոչ թե անձի, այլ ինստիտուտի մասին է), և չկան համապատասխան հակակշիռներ:
Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետին ընտրում է կոնկրետ քաղաքական ուժը, որը մեծամասնություն է ԱԺ-ում, ստանում ենք նույն պատկերը, որն ունեինք նաև Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության օրոք, ուղղակի եթե նախորդ Սահմանադրության պարագայում դեռ կային շանսեր առ այն, որ երկրի փաստացի ղեկավարը լինելու է կոնսենսուսային դեմք (եթե ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն «չի նկարում», և կոալիցիա կազմելու շանս կա), ապա գործող Սահմանադրության պարագայում հավանականությունը գրեթե 0 է:
Կա նաև այլ հարց: Լավ, ենթադրենք, որ այս իշխանությունները բարի կամք կդրսևորեն, և չեն չարաշահի իրենց լիազորությունները, բայց չէ որ այս իշխանություններն ընտրվել են հստակ ժամկետով, և հաջորդ ընտրությունների ժամանակ հնարավոր է, որ նրանք չեն ընտրվում: Թե՞ Նիկոլ Փաշինյանն էլ է Սերժ Սարգսյանի պես մտածում, որ հավերժ նստելու է վարչապետի աթոռին: Եթե այդպես է մտածում, դա արդեն այլ հարց է: Իսկ եթե այդպես չի մտածում, ապա մենք նորից պիտի հուսանք, որ նորեկածները բարի կամք կդրսևորեն:
Իսկ ավելի խելամիտ չէ՞ պարզապես այնպիսի մեխանիզմներ ստեղծենք, որ կախված չլինենք իշխանությունների բարի կամքից:
Դեմագոգիայի գագաթնակետ

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից