Կարծիք

09.05.2019 13:15


Աջուձախ կրակում է, բայց փամփշտակալը դատարկ է

Աջուձախ կրակում է, բայց փամփշտակալը դատարկ է

Չալո՛ որ Չալո...

Այն ո՞վ է, ո՞վ.

Հավայի հաչում է, բայց ռազմավարական, գլոբալ առումով չի կծում` ատամները ժամանակից շուտ բթացել են, անկարող է դիմացինին անշրջելի վնաս հասցնել։

Հինգ ժամ ամբախ-զամբախ դուրս է տալիս, բայց ինչից էլ խոսի` բլթոց է դուրս գալիս։

Աջուձախ կրակում է` գործնականում՝ անընդմեջ, բոլոր հնարավոր ուղղություններով, բայց ոչ մի անգամ նպատակակետին չի կպնում` փամփշտակալը դատարկ է։

Անկառավարելիությունները, քաոսները, վակխանալիաները, ինտրիգները միանշանակ բացառում է, բայց միակ բանը, որն ի վիճակի է անել, շուրջը անկառավարելիություն, քաոս, վակխանալիա ցանելը եւ ինտրիգներ սարքելն է։

Ժողովրդավար մեռնում է, բայց ոչ մի դեպքում թույլ չի տա` իր ստեղծած ծուռ հայելիների թագավորության մեջ հանկարծ թեւեր աճեն` արմատից կկտրի, սաղմնային վիճակում կչորացնի, մի կողմ կշպրտի։

Հաստատ գիտի, որ ԱԱԾ գզրոցներից նյութեր են ոչնչացվել, բայց չգիտի` ի՞նչ նյութեր, ե՞րբ եւ ինչպե՞ս, ո՞ւմ կողմից։ Համ էլ վստահ չի, որ ոչնչացվել են. կասկածում է, որ ոչնչացված նյութերն, ավելի ճիշտ` տեղում չեն. կարող է` վառվել են, կարող է` ուրիշ տեղ են պահվել, կարող է` ոչնչացվել են, չգիտեմ` ինչ-որ բան տեղի է ունեցել... Ի՞նչ` սատանան գիտի։.

Շախով-շուխով գործ է կարել երկրորդ նախագահի վրա, բայց էդ գործով հե՛չ չի հետաքրքրվում...

Անհետաձգելի բուժման կարիք ունի, բայց չի ուզում գնալ բժշկի. ո՞վ է այն բժիշկը, որ կհամարձակվի ախտորոշել իր հիվանդությունը։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը