Կարծիք

09.05.2019 10:25


Սպանդ էլ կանի, միայն թե սուպերվարչապետի կոստյումը մշտապես կրի

Սպանդ էլ կանի, միայն թե սուպերվարչապետի կոստյումը մշտապես կրի

Նա ասում է՝ փողոցով մի՛ վախեցրեք, բա որ մենք փողոց դուրս գանք։
Եթե սցենարով իր ելքը կանխորոշված չէ, սա սպանդ էլ կանի, միայն թե սուպերվարչապետի կոստյումը մշտապես կրի. հուսամ՝ սցենարիստներն այլ ելք չեն թողել քաղաքացիական բախումների սիրահար բռնաբարին, թեև ինչպես գալն է իրականի պես իմիտացվել, ճամփելն էլ պետք է նույն կերպ իմիտացվի։

Փողոցային արժեհամակարգակրի պիղծ ասուլիսը դարձավ հերթական ֆեյք օրակարգ, ինչ է թե շեղի մարդկանց իրական խնդրից, այն էլ՝ այս օրով, երբ բոլորիս հայացքն Արցախն է ուղղված։

Ի վերջո, սա չի՞ հասկանում, որ պետք է համակերպվի «անմեղության կանխավարկած» կոչվածի հետ ու երբ մարդկանց մեդալներն է անվանարկում, գոնե պետք է ունենա գեթ մեկ բացահայտում։

Հ.Գ. Լավ է, որ հակակշիռն է հստակ նշմարվում։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը