Լրահոս

09.05.2019 10:15

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել

Մայիսի 8-ին՝ ժամը 22:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող Շիրվանզադեի դպրոցի և «Յունիբանկ»-ի մոտակայքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել, ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացի Ա.Մ.-ն գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ և ըստ ականատես քաղաքացիների՝ արտահայտել է ինքնավնասման ցանկություն:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ոստիկանության աշխատակիցները Ա.Մ.-ին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։