Կարծիք

09.05.2019 09:23


Ինչո՞ւ է Փաշինյան Նիկոլը դիտավորյալ կերպով վարկաբեկում մեր ազգի հերոսներին

Ինչո՞ւ է Փաշինյան Նիկոլը դիտավորյալ կերպով վարկաբեկում մեր ազգի հերոսներին

Որքան գիտեմ, դեռ ոչ մի արցախյան ազատամարտի մասնակից՝ լինի դա Արցախի նախագահ, գեներալ կամ բարձր սպայական անձնակազմի ներկայացուցիչ, որը ունի հերոսի կոչում կամ ուղղակի շքանշաններ ու մեդալներ, չի դատապարտվել դատարանի կողմից բանակը թալանելու և այլ ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքներով (Քոչարյանի ու Մանվելի դեպքում դեռ չունենք դատավճիռներ):

Այդ դեպքում Փաշինյանը կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Կապ չունեն ձեր մեդալներն ու շքանշանները և ձեր ուսադիրները, դուք բանակը թալանելով միլիոններ եք կուտակել, ու ոչ մի բարոյական իրավունք չունեք ինձ կասկածելու» և այլն, և այսպես շարունակ:

Լավ, մի կողմ դնենք անմեղության կանխավարկած ասածը, որը այդպես էլ մեր վարչապետը՝ իր թիմակիցներով չհասկացան, թե ինչ բան է. բա հարցի մյուս կո՞ղմը, տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը նպատակային կերպով փորձում է այնպիսի հասարակական կարծիք ձևավորել, համաձայն որի՝ արցախյան ազատամարտի հերոսները իրականում ստոր թալանչիներ ու հանցագործներ են:

Հասկանալի է, որ այդ մարդիկ սրբեր չեն, բայց այդ մարդիկ հարգանքի են արժանի, քանի որ իրենք, չխնայելով իրենց կյանքն ու առողջությունը, կռվել և հաղթանակ են կերտել: Հիմա ինչո՞ւ է Փաշինյան Նիկոլը դիտավորյալ կերպով վարկաբեկում մեր ազգի հերոսներին, ո՞վ կարող է այս հարցին պատասխանել։ Լավ, ասենք մի քանի հոգի հավատացին նրան, նրա պաթոսի զոհը դարձան, ու աներձագի նման Արցախը ոչ թե ՄԵՐ, այլ ՆՐԱՆՑ երկիր սկսեցին համարել, բայց չէ՞ որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, միևնույնն է, աներձագի նման չի մտածում, չէ՞ որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, միևնույնն է, վաղուց որոշել է արդեն, թե ինչ է ուզում Արցախի հարցի հետ կապված, չնայած իր հակառակ պնդումներին, չէ՞ որ, միևնույնն է, չի ստացվի իրեն և իր թիմակիցներին մեր ժողովրդի մոտ Արցախի ազատագրման փաստը արժեզրկել, ու մեր հազարավոր նահատակներին անիմաստ զոհեր համարել, այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ այսքան հետևողականություն են իրենք ցուցաբերում այդ տրենդը մարդկանց մեջ մտցնելու առումով, մի՞թե հավատում են, որ դա կստացվի իրենց մոտ, ի՞նչ է իրենք Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի ճարպիկ միտք ունեն։ Եթե անգամ նրան չհաջողվեց հայ ժողովրդին խաբել, ուրեմն իրենց ընդհանրապես չի հաջողվի դա անել, այնպես որ, կարծում եմ, զուր են իրենց պատեպատ տալիս, միևնույնն է ՉԻ ՍՏԱՑՎԻ:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը