Քաղաքական

09.05.2019 07:11


ԱԱԾ-ում փաստաթղթերի ոչնչացման փաստով ծառայողական քննություն է տարվում․ Վանեցյան (տեսանյութ)

ԱԱԾ-ում փաստաթղթերի ոչնչացման փաստով ծառայողական քննություն է տարվում․ Վանեցյան (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով «Ազատության» հարցերին, անդրադարձավ նաև վարչապետի այն հայտարարությանը, թե նախորդ իշխանությունները ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել: «Ազատության» հարցին, թե արդյոք դրանք կապ ունե՞ն Մարտի 1-ի կամ Հոկտեմբերի 27-ի հետ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ծառայողական քննություն է ընթանում և ծառայողական քննության մասին ավել բան ես չեմ կարող ասել։ Քննության ավարտից հետո նյութերին կտրվի գնահատական և դրանք կուղարկվեն, կարծում եմ, Հատուկ քննչական ծառայություն, և եթե կլինի հանցակազմ, կհարուցվի քրեական գործ և կտրվեն բոլոր գնահատականները»։

«Ազատության» մեկ այլ հարցին, թե արդյոք Գեորգի Կուտոյանը պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Ես այս պահին նման հարցի չեմ կարող պատասխանել, մինչև չլինի ծառայողական քննության ավարտը։ Որևէ մեկը այս հարցին չի կարող պատասխանել»։

Այս խորագրի վերջին նյութերը