Քաղաքական

08.05.2019 18:50

Արմեն Գևորգյանի իրավունքները խախտվել են. դատարանը մասնակի բավարարեց պաշտպանների բողոքը (տեսանյութ)

Արմեն Գևորգյանի իրավունքները խախտվել են. դատարանը մասնակի բավարարեց պաշտպանների բողոքը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ կայացավ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բողոքի քննությունը։

Պաշտպանական կողմը բողոքարկել է քննիչի որոշումը, ըստ որի՝ Արմեն Գևորգյանի գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել։ Դատախազությունն այս որոշումն անփոփոխ է թողել։

Դատական նիստին չէին ներկայացել դատախազը և քննիչը: Գևորգյանի պաշտպանները քննիչի չներկայանալու մասին ասացին. «Դատարանին կներկայացնենք, որ քննիչը պատշաճ ծանուցվել է, և երեք անգամվա համար էլ գրություններ կան, նա տեղյալ է պահվել դատական նիստի և ժամի մասին: Սա վկայում է, որ տեղյակ եղել է նիստի մասին»: Ելնելով նրանից, որ Գևորգյանի վերաբերյալ գործն արդեն դատարանում է, նախկին փոխվարչապետի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատարանը պետք է բողոքը բավարարի մասնակի՝ արձանագրելով իրավունքի խախտում:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարանը հայտարարեց` բողոքը մասնակի բավարարում է. Արմեն Գևորգյանի իրավունքները խախտվել են:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։