Կարծիք

08.05.2019 17:23


Ինչո՞ւ է «Ազատությունը» Արցախը բաժանում Հայաստանից

Ինչո՞ւ է «Ազատությունը» Արցախը բաժանում Հայաստանից

Հայաստանում շատ զարմանալի բաներ են տեղի ունենում, օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանը, որը հանդիսանում է Ամերիկյան լրատվամիջոցի հայաստանյան ներկայացուցիչը, որն անկեղծ լինենք, զբաղվում է ամիրիկյան լոբբինգով, այսինքն՝ գործակալին բնորոշ գործունեություն է իրականացնում, և հիմա այս նույն կառույցը ԼՂՀ նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին մեղադրում է այն բանում, որ իրենք Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելու փաստով իսկ խառնվում են ներհայաստանյան գործերին:

Խիստ զարմանալի է, որ օտարերկրյա կառույցը երկու հայկական պետությունների փոխհարաբերություններում սեպ խրի: Նույն Թրամփին քանի տարի է ամերիկացիները տանջում են՝ փորձելով ապացույցել, թե նա ռուսական գործակալների շնորհիվ է դարձել ԱՄՆ նախագահ, և այս ֆոնին ԱՄՆ-ում խստորեն խոչընդոտում են ռուսական տարբեր կառույցների գործունեությունը՝ Russia Today-ը ձեզ հզոր օրինակ:

Հարց. Արդյոք ԱՄՆ-ն կհանդուրժի՞ «Ազատություն» ռադիոկայանի պես այլ ԶԼՄ-ի գոյությունը, որը հակաամերիկյան քարոզչություն կիրականացներ իրենց երկրում:

Նախորդ իշխանությունների օրոք «Ազատությունը», որոշ դեպքերում, փորձում էր պահպանել չեզոքություն, իսկ այսօր «Ազատությունը» գործում է բոլշևիկյան «Правда» քարոզչաթերթի ոճով և տրամաբանությամբ, ինչը ցավալի է Հայաստանում մամուլի ազատությունը զարգացնելու տեսանկյունից:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը