Լրահոս

08.05.2019 16:20

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 6-ի նիշից ցած է մնում 4 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 6-ի նիշից ցած է մնում 4 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը 2019 թվականի մայիսի 6-ի դրությամբ գտնվել է 1900 մետր 60 սանտիմետր բարձրության վրա, որը 4 սանտիմետրով դեռեւս ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Արփա-Սեւան թունելային ջրատարով ապրիլ ամսի ընթացքում եւ մայիս ամսի առաջին վեց օրերի ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 43 միլիոն 987 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը: Մայիսի վեցին ջրի ելքերի ավելացում է դիտվել Սեւան թափվող որոշ գետերում: 45,6 խորանարդ մետր վայրկյան կազմել է Արգիճի գետի, 15,4 խորանարդ մետր վայրկյան՝ Մասրիկ գետի, 9,29 խորանարդ մետր վայրկյան՝ Գավառագետի ջրերի ելքերը: Մայիսի 6-ին եւ 7-ին Սեւան թափվող գետերում սպասվում է փոփոխական ռեժիմ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։