Լրահոս

08.05.2019 15:40

Մայիսի 10-ն աշխատանքային օր է

Մայիսի 10-ն աշխատանքային օր է

Հայաստանում մայիսի 9-ի եռատոնի միջոցառումներին հաջորդող օրը՝ մայիսի 10-ը, աշխատանքային է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ օրը կկայանա նաև կառավարությունը նիստը: e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությանն այն մասին, թե մայիսի 10-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է մայիսի 18-ի շաբաթ օրը: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և այն հրապարակած լրատվամիջոցներն արդեն լուրը հեռացնում են իրենց կայքերից:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։