Եթե կարող է իշխանության ներսում թևեր կտրել, ուրեմն սպառնում է վերահսկել ամբողջ իշխանությունը
Ես անկեղծ ասած՝ չհավատացի, մինչեւ ինքս չլսեցի: Վարչապետն, ուրեմն, ասել է՝ եթե իշխանության ներսում թեւեր առաջանան, ես այդ թեւերը կկտրեմ: Սա լավ չէ 100 պատճառով, բայց դրանցից 5–ը գրեմ. 1. Իշխանության մեջ թեւերը նշանակում են բազմակարծիք իշխանություն, եւ ուրեմն՝ իշխանության ներսի թեւերը կտրելը նշանակում է իշխանությունը դարձնել միակարծիք զանգված: 2. Միակարծիք զանգված իշխանությունն ամեն կերպ ու գնով փորձում է ձեւավորել միակարծիք զանգված հասարակություն, իսկ միակարծիք զանգված հասարակությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: 3. Թեւերը կտրելը, լինի դա իշխանության ներսի, հրեշտակի, երեխայի, այգում նստարանին՝ մի փունջ ծաղիկ ձեռքին նստած կապուտաչյա երիտասարդի, թե ճնճղուկի, անդամահատություն է՝ զուտ ֆիզիոլոգիական իմաստով: 4. Եթե իշխանության գլխին մեկն է, որը կարող է իշխանության ներսում թեւեր կտրել, ուրեմն իշխանության գլխին մեկն է, որը վերահսկում է կամ փորձում է, սպառնում է վերահսկել ամբողջ իշխանությունը, դրա բոլոր մարմիններին ու պաշտոնյաներին, կապ չունի՝ վերջիններս աշխատում են Ազգային ժողովում, որտեղ ինչպես Սահմանադրությունն է ասում՝ պատգամավորը գործում է իր խղճի մտոք, թե՞, ասենք, պետական վերահսկողականում, որտեղ ընդհանրապես չպետք է կուսակցականներ աշխատեն: Եւ ուրեմն, եթե իշխանության գլուխը սպառնում է թեւեր կտրելով, ստացվում է, որ իշխանության գլուխը սահմանափակում է պաշտոնյայի՝ խղճի մտոք եւ ըստ օրենքի գործելու պարտավորությունն ու իրավունքը: 5. Վարչապետի հիշյալ ասածը ինձ դրդեց երկար ստատուս գրել, իսկ դա լավ չէ...:)
P. S.-Ես գիտեմ, որ առաջ ավելի լավ չէր, բայց մենք կարծես հեղափոխություն ենք արել, չէ՞...
Եթե կարող է իշխանության ներսում թևեր կտրել, ուրեմն սպառնում է վերահսկել ամբողջ իշխանությունը
Ես անկեղծ ասած՝ չհավատացի, մինչեւ ինքս չլսեցի: Վարչապետն, ուրեմն, ասել է՝ եթե իշխանության ներսում թեւեր առաջանան, ես այդ թեւերը կկտրեմ:
Սա լավ չէ 100 պատճառով, բայց դրանցից 5–ը գրեմ.
1. Իշխանության մեջ թեւերը նշանակում են բազմակարծիք իշխանություն, եւ ուրեմն՝ իշխանության ներսի թեւերը կտրելը նշանակում է իշխանությունը դարձնել միակարծիք զանգված:
2. Միակարծիք զանգված իշխանությունն ամեն կերպ ու գնով փորձում է ձեւավորել միակարծիք զանգված հասարակություն, իսկ միակարծիք զանգված հասարակությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը:
3. Թեւերը կտրելը, լինի դա իշխանության ներսի, հրեշտակի, երեխայի, այգում նստարանին՝ մի փունջ ծաղիկ ձեռքին նստած կապուտաչյա երիտասարդի, թե ճնճղուկի, անդամահատություն է՝ զուտ ֆիզիոլոգիական իմաստով:
4. Եթե իշխանության գլխին մեկն է, որը կարող է իշխանության ներսում թեւեր կտրել, ուրեմն իշխանության գլխին մեկն է, որը վերահսկում է կամ փորձում է, սպառնում է վերահսկել ամբողջ իշխանությունը, դրա բոլոր մարմիններին ու պաշտոնյաներին, կապ չունի՝ վերջիններս աշխատում են Ազգային ժողովում, որտեղ ինչպես Սահմանադրությունն է ասում՝ պատգամավորը գործում է իր խղճի մտոք, թե՞, ասենք, պետական վերահսկողականում, որտեղ ընդհանրապես չպետք է կուսակցականներ աշխատեն: Եւ ուրեմն, եթե իշխանության գլուխը սպառնում է թեւեր կտրելով, ստացվում է, որ իշխանության գլուխը սահմանափակում է պաշտոնյայի՝ խղճի մտոք եւ ըստ օրենքի գործելու պարտավորությունն ու իրավունքը:
5. Վարչապետի հիշյալ ասածը ինձ դրդեց երկար ստատուս գրել, իսկ դա լավ չէ...:)
P. S.-Ես գիտեմ, որ առաջ ավելի լավ չէր, բայց մենք կարծես հեղափոխություն ենք արել, չէ՞...
Հովիկ Աֆյանի ֆեյսբուքյան էջից