Փաստ կա՝ փաստ է, փաստ էլ կա` խեղաթյուրում է իրականությունը
Փաշինյանի համար մայիսի 8-ը ոչ թե Շուշիի ազատագրման, Արցախյան ազատամարտում արմատական բեկում մտցնելու տոնն է, այլ իր իշխանության գալու օրը։
Այդ «ազիզ օրվան» նվիրված ասուլիսում, ներկայացնելով վարչապետի աթոռին նստելուց հետո Հայաստանում «տեղի ունեցած» դարակազմիկ փոփոխությունների 100 փաստ (իր ասելով`հեչի պես կարող էր 200 նման «փաստ» ներկայացնել, բայց չի ուզում չարաշահել լրագրողների համբերությունը), հպարտությամբ արձանագրեց.
«Փաստ համար առաջին. ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ դրամով, ինչպես հայտարարել էի, այլ 62 միլիարդ դրամով։ Այսինքն` 129 միլիոն դոլարով ավելի»։
Սրանից հետո մնացած 99 «փաստերի» մասին խոսելն ինքնին արդեն դառնում է անիմաստ. եթե մարդը, որպես կատարված փաստ, ներկայացնում է այն, ինչը չի եղել` դեռ պիտի լինի (կլինի թե չէ` կապրենք, կտեսնենք), նշանակում է` ոչ միայն հոգեբանական, այլեւ տարրական մարդկային տրամաբանության եւ լեզվամտածողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Որովհետեւ առողջ բանականության տեր, սեփական ցանկությունները, բարի մտադրությունները իրականությունից տարանջատելու ունակ մեկը, որն ի հավելումն` բանասիրական (թեկուզեւ՝ թերի բանասիրական) կրթություն ունի, չի՛ կարող չեղած բանը ներկայացնել որպես փաստ` 100–տոկոսանոց ճշմարտություն։
Երկրորդ՝ արձանագրելով այդ «փաստը»` Փաշինյանը կամա-ակամա խոստովանում է, որ մի տարի առաջ ուղեղներ էր լվանում` ստում էր, երբ խոստանում էր ընդամենը մեկ տարվա ընթացքում բյուջեի եկամուտներն ավելացնել 800 միլիոն դոլարով։ Այսինքն` 2019թ. սպասվող «թռիչքային» աճից (որին, հիշեցնենք, դեռ պետք է հասնել) 6 անգամ ավելի։
Ի՞նչ է սա, եթե պարզ մանիպուլյացիա չէ` հպարտ քաղաքացիներին մոլորեցնելու եւս մեկ պարզունակ փորձ, դատեք ինքներդ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից