Քաղաքական

08.05.2019 12:45

«Նախկին իշխանությունն ԱԱԾ-ում կարևոր նյութեր է ոչնչացրել»․ Փաշինյան (տեսանյութ)

«Նախկին իշխանությունն ԱԱԾ-ում կարևոր նյութեր է ոչնչացրել»․ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ նյութեր են ոչնչացվել, այսօր իր գործունեության մեկ տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ այդ հանգամանքները պարզելու համար այս պահին ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվում։

«Ես ուզում եմ անկեղծանալ՝ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել», - հայտարարեց Փաշինյանը։

Հարցին, թե ի՞նչ կարևորության նյութերի մասին է խոսքը, վարչապետը արձագանքեց ծիծաղելով.

«Որ ոչնչացրել են, ի՞նչ իմանանք։ Հիմա ծառայողական քննություն է ընթանում, չեմ կարող ասել՝ ինչ արդյունքներ կլինեն։ Բայց կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել։ Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, որովհետև էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին»։

Վարչապետն ասաց, որ դա «ուրվական գործ է», հետքեր գրեթե չկան։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։