Քաղաքական

08.05.2019 12:04

«Ես ցանկանում եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին». Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Reuters-ին

«Ես ցանկանում եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին». Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Reuters-ին

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և որ նա ցանկանում է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:

1998-2008 թվականներին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է նախորդ տարի՝ 2008 թվականի մարտին՝ նախագահական ընտրություններից հետո, երկրում արտակարգ դրություն մտցնելու ճանապարհով ապօրինի գործողություններ իրականացնելու մեղադրանքով:

Բանտից ուղարկված նամակում Քոչարյանը գործակալությանը հայտնել է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, նա մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը օրենքի ընտրողական կիրառման համար:

Քոչարյանն ասել է, որ Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ:

«Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»,-ասել է նա:

Հարցին՝ արդյոք նա անձամբ կներգրավվի այդ ընդդիմության շարքերում, նա պատասխանել է. «Այո, իհարկե», սակայն չի հստակեցրել, թե ինչ բնույթ կկրի այդ մասնակցությունը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։