Լրահոս

08.05.2019 12:15

Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը հանվեց Երևանի ավագանու նիստի օրակարգից

Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը հանվեց Երևանի ավագանու նիստի օրակարգից

Երեւանի քաղաքապետարանի ավելի քան 1700 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը հանվեց ավագանու այսօրվա նիստի օրակարգից։ Քաղաքապետ Հայկ Մարությանի այս հայտարարությունն ընդունվեց ավագանու անդամների ծափահարություններով։

«Ես այս հարցը հանում եմ, մենք լայն կերպով կքննարկենք այն, կիրազեկենք նաեւ մեր բնակչությանը եւ նորից կվերադառնանք այս դահլիճ»,-ասաց Մարությանը։

Քաղաքապետն ասաց, հարցի շուրջ լուրջ խմորումներ են եղել, ասաց եթե դրվի քվեարկության, ապա չի անցնի մեծ կոնսենսուսով նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությունում։

«Բայց քանի որ սա կարևորագույն փաստաթուղթ է։ Ես կուզեի, առնվազն մեր ֆրակցիայի մասով լայն կոնսենսուս լիներ։ Բայց ես գիտեմ, որ այդ կոնսենսուսը չկա, բնակչության մեջ էլ իրազեկվածությունը չկա։ Սա այն փաստաթուղթն է, որ պետք է լինի բոլորի սրտով»,-ասաց նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։