Ռուսաստանի ԱԽ քարտուղար. «Մոսկվայում ահաբեկչությունների հետաքննման ժամանակ կարող է և վրացական հետք հայտնվել»
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ քննչական մարմինը մշակում է մոսկովյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունների բոլոր տարբերակները։
«Ինչ վերաբերում է ահաբեկչությունների հետաքննմանը, ապա մշակվում են բոլոր տարբերակները, այդ թվում նաև, որ պայթյունները կազմակերպել են Հյուսիսային Կովկասի ահաբեկիչները։ Ամեն դեպքում, հիմնական ահաբեկչական սպառնալիքը գալիս է հենց այնտեղից,-ասել է Պատրուշևը:-Որոշակի առաջընթաց արդեն կա»։
Նրա խոսքերով՝ չի բացառվում, որ ահաբեկչության հետաքննության ժամանակ պարզվի վրացական հետքը։
«Մենք տեղեկություն ունեինք, որ վրացական հատուկ ծառայությունների առանձին աշխատակիցներ կապ են պահպանում ռուսական Հյուսիսային Կովկասի ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Մենք պետք է ստուգենք նաև այդ տարբերակը Մոսկվայի ահաբեկչությունների առնչությամբ»,-հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարը։