Կարծիք

08.05.2019 08:00


Պայքար կոռուպցիայի դե՞մ, թե՞ օրինական կոռուպցիա

Պայքար կոռուպցիայի դե՞մ, թե՞ օրինական կոռուպցիա

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է կտրուկ բարձրացնել իր և քաղաքապետարանի այլ պաշտոնյաների աշխատավարձերը։ Այսպիսով «սիրո, թավշյա» հեղափոխականները սկզբում իրենք իրենց պարգևատրեցին՝ այն պատճառաբանելով աշխատանքի «ահավոր ծանրաբեռնվածությամբ», ինչպես նաև կաշառքի վերցնելու գայթակղությունից զերծ մնալու համար, իսկ այժմ արդեն իրենք իրենց աշխատավարձերն են բարձրացնում՝ հավանաբար, նույն «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»։

Արդեն իսկ սույն բացատրությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Արդյոք սրանից չի՞ հետևում, որ իշխանության եկած հեղափոխականները ոչ թե, ինչպես հանրությանն էր թվում, նվիրյալներ են, այլ «համապատասխան» իրենց ֆինանսանյութական վիճակը բարելավելու համար «պայքարող» շարքային գործիչներ։ Եվ արդյոք հայաստանյան պայմաններում շուրջ 400-700 հազար դրամ և ավելի աշխատավարձերը համարվո՞ւմ են ցածր «սկզբունքային հեղափոխական նվիրյալների» համար։

Թե՞ կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է անցում դեպի «օրինականացված կոռուպցիա»։ Եվ վերջապես․ ես դեմ չեմ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, հետևյալ պայմանների դեպքում․

1. Երկրի տնտեսական վիճակի ընհանուր բարելավման դեպքում, որի արդյունքում էականորեն բարձրանում են կենսաթոշակները, աշխատավարձերը, վերացել կամ՝ լավ, համարյա վերացել է աղքատությունը։

2. Աշխատավարձերի բարձրացման մասին որոշումը կայացնում են ոչ թե իրենց համար, այլ հաջորդ՝ ընտրություններից հետո իշխանության եկող պաշտոնյաների համար։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը